21 Հունվար 2014, 15:03
1871 |

Կիբեր հակագրոհ

Հունվարի 20-ի գիշերը հարևան պետության հաքերները հարձակման էին ենթարկել հայկական կայքերը, խափանվել էր շուրջ 50 կայքի աշխատանք: Օրեր առաջ համացանցում բռնկված ադրբեջանական կիբեր գրոհը տեղեկատվական անվտանգության հայ մասնագետների պնդմամբ արդեն արժանի հակահարված է ստացել:
Հունվարի 20-ը ադրբեջանցի հաքերների համար արդեն ավանդական օր է դարձել՝ խորհրդանշող «սև հունվարը»՝ 1988-ի հունվարի 20-ին Բաքվում:

Խափանված կայքերից գրեթե 40-ն արդեն վերականգնել են իրենց աշխատանքը: Հայկական կիբեր բանակն աչալուրջ հետևում է հայկական համացանցին, ցանկացած գրոհ հակահարված է ստանում հայ կիբեր սահմանապահների կողմից:

Այս թեմայով