20 Սեպտեմբեր 2013, 16:21
1778 |

Ավստրիական օր Երևանում

Արդեն 6 տարի անընդմեջ սեպտեմբերյան մեկ օր Armenia Marriott հյուրանոցն ու Ավստրիական Ավիաուղիները Երևանում ավստրիական տրամադրություններ են սփռում: Գուրմաններն ու քաղցրակերներն առավոտից սկսում են հավաքվել Armenia Marriott հյուրանոցի դիմաց՝ համտեսելու Կովկասի ամենամեծ խնձորով շտրուդելը: Միջոցառման նպատակը Հայաստանի ու Ավստրիայի բարեկամական կապերի ամրապնդումն ու միջմշակութային կապերի խթանումն է: Ամեն տարի շտրուդելն էլ ավելի է երկարում, արդյունքում նախորդ տարվա 65 մետրանոց «հսկան» այս տարվա 73,5 մետրանոց շտրուդելի համեմատ դեռահաս էր թվում:

Կովկասի ամենաերկար շտրուդելի ամեն կտորը կարող էր բացել երջանկության դուռը. Բանն այն է, որ շտրուդելի դիմաց տրվող կտրոնը հնարավորություն էր ընձեռնում մասնակցելու ամենամյա խաղարկությանը, որի հաղթողը կմեկնի Վիեննա՝ հանգստանալու Vienna Marriott հյուրանոցում: Այս տարի ամենահաջողակ քաղցրակերը միջոցառման ամենափոքրիկ մասնակիցը՝ 3-ամյա Մարիամն էր:

Գլխավոր մրցանակից զատ խաղարկվեցին նաև Ծաղկաձորի և Թբիլիսիի Marriott հուրանոցների ուղետոմսեր:

Ամեն տարի Armenia Marriott-n ու Austrian Airlines-ը ամենաերկար շտրուդելի համտեսմանը հրավիրում են սոցիալապես անապահով երեխաներին: Այս տարի ծաղրածուի ուրախ կատակների ուղեկցությամբ խնձորի շտրուդել համտեսեցին բարեգործական երեք ՀԿ-ների' «Օրրան»-ի, «COAF»-ի և «SOS մանկական գյուղի» փոքրիկները:

Այս թեմայով