11 Սեպտեմբեր 2013, 12:30
1687 |

Ցուցադրվելու անհագ ցանկությամբ

Գեղարվեստի ակադեմիայի մի խումբ շրջանավարտներ մի օր եկան Ժամանակակից արվեստի թանգարան և խնդրեցին ցուցադրվելու տարածք: «Յուրաքանչյուրը յուրօրինակ մոտեցում ուներ, բայց չգիտեր իր արվեստը մատուցելու հնարքների և միջոցների մասին»,- պատմում է թանգարանի փոխտնօրեն Զառա Այրումյանը:

Ժամանակավոր ցուցադրությունների սրահը կիսով չափ փակվել էր 9 երիտասարդ նկարիչների աշխատանքները ցուցադրելու համար: Նկարիչներից մեկը կենտրոնացել էր դիմանկարի ժանրի վրա, մյուսն իրեն փնտրում էր ինքնանկարներում, երրորդը շրջապատող աշխարհից դրվագներ էր անմահացնում, երրորդը փոխակերպումների շարքով էր տարված: Բոլորը տարբեր էին, մի մասը՝ արդեն հստակ ճանաչելի մոտեցումով և ձեռագրով, մյուսները՝ սիրողական կամ անփորձ: Համենայն դեպս կարևորն այս դեպքում նրանց ցուցադրվելու ցանկությունն էր, սեփական աշխատանքը արվեստանոցից դուրս՝ թանգարանային միջավայրում տեսնելու, ուրիշի աչքն իր գործի վրա զգալու փորձառությունը:

Այս թեմայով