15 Հուլիս 2013, 17:12
2311 |

Ունիվերսիադայի ոսկին` հայ սամբիստին

Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջին ոսկե մեդալը նվաճել է սամբիստ Տիգրան Կիրակոսյանը:

Մինչև 52 կգ քաշային կարգում նա, տանելով միայն հաղթանակներ, եզրափակիչ գոտեմարտում 4:1 հաշվով հաղթել է Ղազախստանը ներկայացնող Բեյմբետ Կանժանովին և նվաճել ոսկե մեդալ:

Հայ սամբիստները մրցագորգ դուրս կգան նաև հուլիսի 15-ին և 16-ին: Սամբոն առաջին անգամ է ընդգրկվել համաշխարհային ուսանողական խաղերում:

Այս թեմայով