30 Մայիս 2013, 14:35
1452 |

Երազանքների քաղաք` Երևանում

Երեխաների պաշտպանության միջազգային օրը' հունիսի 1-ին, Հյուսիսային պողոտան կվերածվի «Երազանքների քաղաքի»: Խոստումնալից խորագրով փառատոն-ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են ազգային, ժողովրդական երգ-երաժշտություն, պար, լատինաամերիկյան պարեր, կրկեսային, տիկնիկային ներկայացումներ և այլ մշակութային, սպորտային ծրագրեր: Ինչպես նաև' կկազմակերպվի երեխաների ձեռքի աշխատանքների վաճառք. հասույթը կմնա հեղինակներին:

«Երազանքների քաղաքի» դարպասները կբացվեն ժամը 12:00-ին և ոչ մի րոպեով չեն փակվի մինչ 20:00-ն: Երեխաները կարող են նաև անվճար սնվել և հյութեր խմել:

Այս թեմայով