15 Մայիս 2013, 13:20
1779 |

Հայ ճարտարապետը միավորում է Թուրքիայի կրոնները

Թուրքիայում տարբեր կրոնների և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների համար շինություններ նախագծած հայ ճարտարապետ Գևորգ Օզքարագյոզը իր նախագծերը կազմելիս հենվում է կրոնական համայնքների կարծիքի վրա: Նրա ընտանիքը Մալաթիա քաղաքից տեղափոխվել է Ստամբուլ, երբ ապագա ճարտարապետը դեռ 6 տարեկան էր: Գևորգ Օզքարագյոզին համեմատում են Օսմանյան կայսրության գլխավոր ճարտարապետ Միմար Սինանի հետ: Ինքը' ճարտարապետը, այդ առթիվ նշում է, որ իր հնարավորությունները գերագնահատում են: «Օսմանյան կայրության շրջանում ճարտարապետության և արվեստի այլ տեսակներում այս կամ այն կրոնին պատկանելու ավանդույթ չի եղել »,-ասել է նա:

«Բացի այդ, օսմանյան շրջանում հայտնի հայ ճարտարապետների՝ Բալյանների դինաստիան չի առանձնացել իր ինքնությամբ: Որպես ճարտարապետներ մենք կրոնական մոտիվներին հատուկ նշանակություն չենք տալիս: Այդուհանդերձ, կրոնական կառույցները պահանջում են մեծ կենտրոնացում և ջանքեր»,-հավելել է Օզքարագյոզը: Վերջին շրջանում նա Ստամբուլի Օքմեյդանի թաղամասում ալավիական աղոթատեղի է կառուցել, նաև մզկիթ Բալըքեսիր քաղաքում և մի վանք՝ հայրենի Մալաթիայում:

Այս թեմայով