09 Ապրիլ 2013, 16:14
1265 |

Ի սրտե

Ինտերնետից տեղեկանալով Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման մեկնարկած ծրագրի մասին՝ Deep Purple խմբի երկրպագու, կանադացի Թիմ Իրվինգը ցանկացավ իր ավանդը ներդնել WhoCares ծրագրում, որը կազմակերպել են Իեն Գիլանն ու Թոնի Այոմին:

Թիմ Իրվինգը, որը Millbank Music երաժշտական գործիքների խանութ ունի Կանադայում, 2 տարի է ծախսել, որպեսզի հավաքի երաժշտական գործիքներ Գյումրու դպրոցի համար: Սկզբում նա աճուրդում վաճառեց Gun’N’Roses-ի նախկին կիթառահար Սլեշի Gibson Les Paul կիթառը, որի վրա երաժիշտը հատուկ այդ առիթով մակագրել էր: Այնուհետև վաճառեց կանադացի ֆոլկ երաժիշտ Valdy-ի մակագրած կիթառը: Բացի այդ, Թիմ Իրվինը կազմակերպեց Battleofthe Bands համերգը, որին մասնակցում էին երիտասարդ կանադական խմբեր: Արդյունքում համերգից և աճուրդներից ստացված գումարներով կանադացին ձեռք բերեց մի ամբողջ «գործիքային համույթ»՝ Yamaha ապրանքանիշի էլեկտրական դաշնամուր և սինթեզատոր, 4 ալտ սաքսոֆոն, 2 ֆլեյտա, 4 փող, 12 ուկուլելե, 2 մանդոլին, 12 ակուստիկ կիթառ և 24 ջութակ: Գործիքների ամբողջ հավաքածուն մոտ ապագայում կուղարկվի Գյումրու երաժշտական դպրոց:

Այս թեմայով