17 Մարտ 2013, 12:03
2305 |

Me encanta este país. իսպանացի երգիչը Հայաստանի մասին

Գրեմի մրցանակակիրը կարող էր նաեւ ոսկե գնդակի մրցանակակիր դառնալ, դեռ 17 տարեկանում նա Ռեալ Մադրիդ ակումբի պատանի դարպասապահն էր: Սակայն ավտովթարը փոխեց նրա կյանքն ամբողջությամբ: Մեծ սպորտին հրաժեշտը փարատվեց երգում: Հիմա իսպանացի հռչակավոր երգիչ Խուլիո Իգլոսիեսը համեստորեն փաստում է. «Ես ավելի լավ երգում եմ, քան ֆուտբոլ խաղում: Եթե ես ֆուտբոլիստ դառնայի, այսքան հայտնի ու սիրված չէի լինի»:

Baila morena-ից մինչեւ Nostalgi-ի. վերջապես հայտնի հիթերն Իսպանիայից հասան  Հայաստան: Չնայած Խուլիո Իգլեսիեսը մեր երկիր եկավ ոչ անմիջապես իր հայրենիքից, բայց իսպանական շունչն ու կրակը չմոռացավ բերել: Խուլիո Իգլեսեսը ինչպես միշտ լայն ժպիտով ու իսպանացուն հատուկ հայացքով դիմավորեց իր երկրպագուներին ու հենց սկզբից հասկացավ՝ հայերն ու իսպանացիները նույնիսկ հայացքների նմանություն ունեն: «Ինչ- որ մելանխոլիկ հայացք ունեն հայերը, ինչպես եւ իսպանացիները»:

Մեծ սերն ու հարգանքը հայ ազգի նկատմաբ իսպանացի երգչին փոխանցվել է հայազգի իր ընկերներից: Նրանից մեկն էլ ֆրասահայ շանսիոնիե Շառլ Անզնավուրն է, ում Իգլեսիեսը ոչ միայն գործընկեր, այլ նաեւ ավագ եղբայր է համարում: «Շառլ Ազնավուրն իմ վաղեմի մտերիմ ընկերն է, նրա հետ շատ զուգերգեր եմ կատարել»:

Մոլորակի հազարավոր կանանց սրտերը գերած 70-ամյա երգիչն իրեն սրտակեր չի համարում: Ասում է, որ պարզապես սիրում է բոլոր կանանց ու ենթադրում, որ նրանք էլ զգում են դա ու փոխադարձ սիրում նրան:

Գինեսի ռեկորդակիրը (Իգլեսիասն աշխարհում ամենաշատ լեզուներով երգեր կատարած երգիչն է) խոստովանեց, թե չէր էլ կարող պատկերացնել, որ այսքան երիտասարդ երկրպագուհիներ ունի ու հենց միանգամից պահը բաց չթողելով հայտարարեց. «Ես բաց  ու հասարակ մարդ եմ: Ինձ բոլորը կարող են դիպչել ու համբուրել»: Պահը բաց չթողեցին նաեւ երկրպագուները, անգամ հանդիպման ժամանակ փորձեցին մոտենալ սիրելի երգչին, բայց աչալուրջ անվտանգության աշխատողները  տեղում էին: Իսպանացի երգիչը հանդիպումից հետո  միայն ինքնակամ կատարեց խոստումը:

Խուլիո Իգլեսիասի մենահամերգը Երեւանում տեղի կունենա փետրվարի 18-ին, Մարզահամերգային համալիրում: 

Այս թեմայով