25 Հոկտեմբեր 2014, 10:22
5357 |

Երեւանը հայտնի լուսանկարիչների աչքերով

Մեզ թվում է՝ բոլորից լավ գիտենք մեր երկիրն ու քաղաքը, քանի որ ապրում ենք այստեղ: Մինչդեռ մարդիկ, որոնք առաջին անգամ են ժամանում մեր երկիր, հաճախ նկատում են այնպիսի մանրամասներ, որոնց կողքով մենք ամեն օր անտարբեր ենք անցնում: Imyerevan.com-ը ներկայացնում է Երեւանը լեգենդար լուսանկարիչների աչքերով: Նրանք կարողացել են յուրովի փոխանցել մայրաքաղաքի անհավանական մթնոլորտը:

Թոմաս Դվորժակ
Գերմանացի լուսանկարիչ Թոմաս Դվորժակը Կովկասը առանձնահատուկ սիրով է սիրում: Նա հայտնի է դարձել հենց կովկասյան լուսանկարների շարքով: Երկար ժամանակ Դվորժակը աշխատել է Չեչնիայում որպես զինվորական լուսանկարիչ, հասցրել է լինել նաեւ մարտական շրջաններում: Գրոզնիի, Թբիլիսիի, Դաղստանի, Լեռնային Ղարաբաղի ֆոտոնախագծերը Դվորժակին դարձրեցին ամենահաջողակ լուսանկարիչ-վավերագրողներից մեկը: Մի քանի անգամ Թոմաս Դվորժակը եղել է նաեւ Երեւանում:


Սեպտեմբեր, 2000 թ.:


Սեպտեմբեր, 2000 թ.: Արտասահմանցիները նայում են, թե ինչպես են պարում հայ աղջիկները:


Մայիս, 1995 թ.: Հայկական եկեղեցի:

 

Կարլ դե Կեյզեր
Կարլ դե Կեյզերը ծնվել է 1958-ին, Բելգիայում: Դասավանդել է Գենտի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, իսկ ութսունականների սկզբին հիմնել է հայտնի XYZ ֆոտոպատկերասրահը: Բազմաթիվ միջազգային պարգեւների մրցանակակիրը ութսունականների վերջին այցելել է Երեւան եւ սթրիթ-լուսանկարների շարք արել, որն էլ հետագայում դարձել է հայտնի:


Երեւան, Հանրապետության հրապարակ, 1988 թ.:


Երեւան, ցույց Մոսկվայի կենտրոնական իշխանության դեմ, 1988 թ.:


Երեւան, հարսանիք, 1988 թ.:

 

Ալեքս Վեբ
Վեբի լուսանկարները բազմիցս հրապարակվել են GEO, Time ու New York Times Magazine ամսագրերում, ցուցադրվել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ամենահեղինակավոր թանգարաններում: Արդեն այսօր կարելի է վստահորեն ասել, որ Վեբբի արվեստը մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից փողոցային լուսանկարչության ժանրի վրա:


Երեւան, երկաթուղային կայարան:


Նկարների վաճառք, Վերնիսաժ:


Ծիծեռնակաբերդ, 1915-ի հայերի ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր:

 

Անրի Կարտիե-Բրեսոն
20-րդ դարի լեգենդար լուսանկարիչ, ֆրանսիացի Անրի Կարտիե-Բրեսոնին արդարացիորեն համարում են ֆոտոռեպորտաժի եւ ֆոտոլրագրության հայրը: Լուսանկարահանման նրա մեթոդները դասավանդում են լուսանկարչության մի շարք դպրոցներում, իսկ նրա լուսանկարներն արդեն վաղուց համարվում են գրեթե իկոնային: Անրի Կարտիե-Բրեսոնի առաջ կեցվածք են ընդունել Մերլին Մոնրոն, Ժան-Պոլ Սարտրը, Ալբերտ Քամյուն եւ արվեստի այլ ներկայացուցիչներ: 1972-ին նրա օբյեկտիվում հայտնվեց նաեւ Երեւանը:


Պահակը՝ թանգարանում, Երեւան, 1972 թ.:


Սիրտ, Կենտրոնական հիվանդանոց, 1972 թ.:


«Արարատ» կոնյակի փաթեթավորումը, 1972 թ.:

 

Յան Բերրի
Անգլիացի հայտնի լուսանկարիչը Երեւանը լուսանկարեց, երբ քաղաքը ծանր պայմաններում էր: Չնայած լուսանակարիչը հենց այդ կադրերն էր ցանկանում որսալ: Նա ուզում էր կադրում ցույց տալ կյանքն իր բոլոր դրսեւորումներով: 1993թ. Երեւանը մարտահրավերների, սովի ու ցրտի քաղաք էր, որը հաղթեց գոյատեւման պայքարում:


Հացի հերթ. խանութը բաց է ընդամենը մեկ ժամով, 1993 թ.:


Հաց գնող տղամարդը, 1993 թ.:


Կինը փորձում է հասնել հացի խանութի ելքի մոտ, 1993 թ.:

 

For the English version of this article, please click here.

Այս թեմայով