Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Just Black կոնցեպտուալ բրենդի Phoenix2020 նոր հավաքածուի ցուցադրությունը:Հավաքածուն ներկայացնում էր 55 լուք՝ յուրքանչյուրն ստեղծված կրակի, մոխրի և ածխի մոտիվներով՝ տարբեր դետալների օգնությամբ արտացոլելով Phoenix2020-ի կերպարն ու շքեղ գեղեցկությունը:
Phoenix2020 հավաքածուն խորհրդանշում է ուժ, պայքար, ոգի և վերածնունդ և առանձնանում է նախորդներից. Just Black-ի հիմնադիր, դիզայներ Գայանե Մանուկյանն այս անգամ շեշտը դրել է Phoenix2020-ի խորհրդանիշ կրակագույնի վրա՝ քաղաքային ոճից անցում կատարելով դեպի դասական և կոկտելային ոճ: Շեղվելով նորաձևության կանոններից՝ Just Black-ը միանգամից ներկայացնում է աշուն-ձմեռ և գարուն-ամառ հավաքածուններ՝ 2020 թվականի ողջ գաղափարախոսությունը ներդնելով հենց Phoenix2020 կոնցեպտում:
Միջոցառմանը ներկա էին շոու-բիզնեսի, նորաձևության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, դիզայներներ, գործարարներ և ԶԼՄ-ի ներկայացուցիչներ, նորաձևության բլոգերներ:
Միջոցառումը հագեցած էր տարբեր և էսթետիկ սև հավելումներով`
Ցուցադրությանից առաջ հյուրերին դիմավորեց DJ Yuzza-ն, օրվա տրամադրությունն ապահովում էր ինքնատիպ Black Melancholy բույրը Cosmotheca ի կողմից, իսկ հյուրերին մատուցվում էր Black&Ginger կոկտեյլ հանրահայտ Johnnie Walker վիսկիով` ապրանքանիշի ներկրող "Սարգիս Կառոլինա" ընկերության կողմից:Ցուցադրության front line լուսանկարիչն էր` մշտապես սևազգեստ Վահագն Բադալյանը (Pro Image) և Sea Media -ն: Ցուցարության ընթացքում որպես DJ հանդես եկավ նաև Just Balck -ի դիզայներ Գայանե Մանուկյանը` ներկայացնելով Phoenix 2020 նույնանուն երաժշտական ալբոմը: Ցուցադրության ավարտից հետո շարունակվեց երաժշտական մասը DJ Arthur TheMonolog-ի մասնակցությամբ:
Ներկայացնելով Phoenix2020 հավաքածուի կոնցեպտի մասին՝ Just Black-ի հիմնադիր, դիզայներ Գայանե Մանուկյանն ասաց.
«Phoenix2020-ը Just Black կոնցեպտուալ բրենդի թվով 4-րդ հավաքածուն է : Pհoenix-ն արդեն իսկ թելադրում է մոխիր և կրակ հիշեցնող տեկստուրա, ու քանի որ մեր գույնը սևն է, փորձել ենք ստեղծագործել դետալների օգնությամբ և ցույց տալ սևի բոլոր հնարավոր վերափոխումենրը բնության մեջ: Հավաքածուն ստեղծելիս՝ պատկերացումներումս ունեցել եմ մեկ կերպար, որից ոգենշնչվել եմ: Սակայն ընթացքում հասկացա, որ այն, ինչ ներդնում եմ այստեղ, գալիս է հենց իմ ներսից, նման եմ այն կնոջն ում մասին փորձում եմ պատմել, և ինչ-որ չափով Pհoenix -ի գաղափարախոսությունը կրում եմ ինքս էլ եմ կրում»:
Ինչպես Just Black-ի յուրաքանչյուր հավաքածու Phoenix2020-ը ևս ներառում էր կոնցեպտին համապատասխան այլ գույնի մեկ զգեստ. այս անգամ դա կրակագույնն էր:
«Սա մի նախագիծ է, որի նպատակներից է հայկական նորաձևությունը դուրս բերել արտաքին շուկաներ և ներկայանալ դրսի հանրությանը: Just Black-ի այս հավաքածուն ներկայացված է լինելու www.justblack.am օնլայն հարթակում: Հավաքածուի յուրքանչյուր մոդել հնարավոր է ձեռք բերել համապատասխան չափով»,-հավելել Գայանե Մանուկյանը:
***
Just Black բրենդը հիմնադրվել է 2017 թվականին Գայանե Մանուկյանի կողմից, ում համար ոգեշնչման աղբյուրը սևն է, որն իր մեջ համախմբում է բնության բոլոր գույները՝ առաջացնելով տարաբնույթ զգացմունքներ:
Բրենդի ստեղծարար թիմի նպատակն է սև գույնը մատուցել նորովի և փոխել գույնի մասին ընկալումներն ու կոտրել առկա կարծրատիպերը:
Հայկական նորաձևության մեջ այն առաջին բրենդ է, որը ներկայանում է ամբողջապես և բացառապես սևի տարբեր երանգների լուքերով՝ հագուստից մինչև աքսեսուարներ նախատեսված տղամարդկանց, կանանց և երեխաների համար:
Բրենդի գաղափարախոսությունն է, օգտագործելով սևի խորհրդավոր և ուժեղ երանգները, միավորել անցյալը, ներկան ու ապագան: Կրելով այս գաղափարախոսությունը՝ Just Black բրենդի ստեղծարար թիմն իր հավաքածուներում դետալային անդրադարձ է կատարել հայի ազատատենչ ու պայքարող ոգուն, որի հիման վրա ստեղծվել է «Պատրոնդաշ» շարքը : Just Black-ը չնայած գործունեության կարճ ժամանակահատվածին ստեղծել է 4 հավաքածուներ՝ “The Dot”, «Թեյշեբաինի», “Panta Rhei” , Phoenix2020:
Just Black բրենդը ծնվել է Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորում և ներկայացնում է մեր մայրաքաղաքի տրամադրությանն ու ճաշակին բնորոշ քաղաքային լուքեր: