Երեւանում առաջին անգամ ելույթ ունեցավ բրիտանացի կիթառահար եւ վոկալիստ Բեն Փուլն իր բենդի երաժիշտների հետ։ Բլյուզ-ռոքային առաջին համերգը «Մեցցո» ակումբում էր։ Համերգն իրականացվում էր Եվրոպական բլյուզ կրուիզի կազմակերպիչ «Voyages Byblos» ճամփորդական ընկերության եւ Բլյուզի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ: