23 Մայիս 2015, 13:17
1627 |

Խորհուրդ են տալիս հայտնիները. Սիլվա Հակոբյան

Մեկնարկում է «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի 3-րդ փուլը։ imyerevan.com կայքում կարող եք հետևել քննարկմանն ուղիղ միացմամբ:

Հայաստանում ընթերցանությունը մասսայականացնելու նպատակով Հայաստանի ժամանակակից արվեստի միությունը «Անտարես» մեդիա հոլդինգի հետ նախաձեռնեցին «Խորհուրդ են տալիս հայտնիները» ծրագիրը։ Դրա շրջանակներում հայ հայտնիները պատմում են իրենց սիրելի գրքերի մասին։ 

Մայիսի 23-ին, ժամը 18:00-ին, մեկնարկում է «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի 3-րդ փուլը։ Այս անգամ գրականության թեմաով զրույցներ կտանեն հայտնի երգիչ-երգչուհիները։ Առաջին հանդիպման հյուրն է երգչուհի Սիլվա Հակոբյանը, նրա հետ կքննարկեն Միգել դե Ունամունոյի «Մառախուղը» վեպը։

imyerevan.com կայքում կարող եք հետևել քննարկմանն ուղիղ միացմամբ:


Այս թեմայով