14 Ապրիլ 2015, 16:29
971 |

Ազգային գրադարանային շաբաթը Հայաստանում

Հայկական գրադարանային ասոցիացիան ապրիլի 16-ից 23-ը կազմակերպում է «Ազգային գրադարանային շաբաթ» լայնածավալ միջոցառումը՝ նվիրված «Հայ գրատպության 500-ամյակին» և ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն: Ազգային գրադարանային շաբաթը Հայաստանում անցկացվում է 10-րդ անգամ: Նախատեսվում են հանդիպումներ գիտության, մշակույթի և գրականության նշանավոր դեմքերի հետ: Կկազմակերպվեն ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, գրադարանային բազմապիսի միջոցառումներ, որոնց կմիանան նաև մարզային գրադարանները:

Ապրիլի 16-ին Հայաստանի ազգային գրադարանում, մայրաքաղաքի, մարզային և համայնքային գրադարաններում տեղի կունենա Ազգային գրադարանային շաբաթի բացումը:

Ապրիլի 17-ը հայտարարված է հայկական գրատպության 500-ամյակին նվիրված օր: Բոլոր գրադարաններում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված այդ հոբելյանին:

Ապրիլի 18-ը հոբելյանական միջոցառումների օր է. նշվելու են Մեսրոպ Մաշտոցի 1650, Անանիա Շիրակացու 1400, Սայաթ-Նովայի 300, Հովսեփ Օրբելու 125 և հայ մշակույթի այլ երախտավորների հոբելյաններ:

Ապրիլի 19-ին կանցկացվի դպրոցականների ստեղծագործական շարադրությունների մրցույթ՝ նվիրված հայ գրատպության 500-ամյակին:

Ապրիլի 20-ի միջոցառումները նվիրված են մայրաքաղաք Երևանին: «Երևան, իմ բարի քաղաք» խորագրով կներկայացվի 2012 թ. գրքի համաշխարհային մայաքաղաքը՝ Երևանը:

Ապրիլի 21-ը գիրք նվիրելու և ընտանեկան ընթերցանության օր է:

Ապրիլի 22-ին տեղի կունենա աշխարհի այբուբենների թատերականացված շքերթ:

Ազգային գրադարանային շաբաթը կամփոփվի ապրիլի 23-ին՝ հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

 

Այս թեմայով