21 Մարտ 2015, 15:36
2269 |

Բացառիկ լուսանկարներ Տիկնիկային թատրոնի առաջին ներկայացումներից

Սայաթ-Նովա պողոտայում գտնվող Տիկնիկային թատրոնի շենքի կողքով անհնար է անտարբեր անցնել: Պատերի նկարազարդումներն ու գույնզգույն պաստառները ամեն անգամ ստիպում են մի քանի զննող հայացք գցել: Imyerevan.com-ը որոշեց ցույց տալ թատրոնի կյանքը այլ տեսանկյունից, ավելի շուտ՝ այլ ժամանակաշրջանում: Ութ տասնամյակի ընթացքում (թատրոնը հիմնադրվել է 1935-ին) հարյուրավոր ներկայացումներ են բեմադրվել: Դրանք տարբեր տարիներին հավերժացել են դեռեւս չհրապարակված լուսանկարներում, որոնցից մի քանիսը կարողացանք գտնել Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի արխիվում:

«Հազարան բլբուլ» ներկայացման դերասանները ռեժիսոր Երվանդ Մանարյանի հետ


Երվանդ Մանարյանն իր տիկնիկի հետ


«Մատնաչափիկը» ներկայացման դերասանները ռեժիսոր Արմեն Սաֆարյանի հետ


Մի քանի կադր «Դիպլիպիտո» ներկայացումից, 1987 թ., ռեժիսոր՝ Ա.Գամջյան, դերասաններ Ա.Բարսեղյան, Վ.Հարությունյան Գ.Հակոբյանը (ձախից՝ աջ)


Նույն ներայացաումը դերասան Ա.Ղևոնդյանի կատարմամբ


«Երբ ծաղկում է մարգարտածաղիկը» ներկայացումը, 1986 թ.։ Ռեժիսոր՝ Լարիսա Մանգասարովա, ձախից՝ աջ դերասաններ Ա.Թովմասյան, Ա. Մուրադխանյան, Մ.Փիլոյան եւ Ա.Սահակյան:



Հատվածներ «Ակամա երաժիշտներ» ներկայացումից, 1937 թ.:



«Կաշտանկա» ներկայացումը 1936-ին, թատրոնի հիմնադրումից 1 տարի անց:


«Ձկան» հրամանով ներկայացումը 1938-ին:

Տեղեկություն

Երևանի Տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935-ի հունիսի 1-ին: Հասմիկ Գյոզալյանի գլխավորած թատերախումբը հունիսի 5-ին ներկայացրեց Թումանյանի հեքիաթի հիման վրա բեմադրված իր առաջին՝ «Շունն ու կատուն» ներկայացումը: Ի հիշատակ առաջին ներկայացման՝ թատրոնը ստացավ Հովհ. Թումանյանի անունը:

Հիմնադիրների թվում էին դերասան և ռեժիսոր Սոֆյա Բեջանյանը, նկարիչ Գևորգ Առաքելյանը, մանկավարժ Մարուե Դուրգարյանը, դերասաններ Պավլոս Բորոյանը և Արաքսյա Արաբյանը: Թատրոնի զարգացման ու հաջողությունների մեջ մեծ է նաեւ ռեժիսոր Երվանդ Մանարյանի ներդրումը:

Սայաթ-Նովա 4 հասցեում թատրոնը գտնվում է 1975-ից: Ունի երկու բեմ՝ մեծ և փոքր: Խաղացանկում ունի 32 ներկայացում:

Այս թեմայով