16 Ապրիլ 2013, 14:23
2535 |

Չարիքի առաջացման բնական ու արհեստական ճանապարհների մասին

Վերջերս այնպիսի տպավորութուն ունեմ, որ քաղցկեղով հիվանդացողների թիվը շատացել է…

Ձեռքը բռնեցին
Աշտարակցի ընկերներից լսել էի, որ 2011-ի ամռանը մի Իրանի քաղաքացի փորձել է թունավորել տեղի ջրամբարներից մեկը, որը ջուր է մատակարարում Էջմիածնի շրջանի բավական մեծ թվով բնակավայրեր: Խոսքն Աշտարակի «Շոռշոռի ջուր» կոչվող աղբյուրների մասին է: Հետաքրքիր է, որ իրանցին եկել է տաքսիով ու օրը ցերեկով փորձել իր սև գործը գլուխ բերել: Պատահմամբ տեղի պահակը տեսել է նրան (պատահմամբ, քանի որ ջրամբարը հիմնականում չի վերահսկվում), ձայն տվել, և երբ իրանցին չի արձագանքել, ուղղակի ծեծել է նրան, այնուհետև հանձնել ոստիկանությանը: Այս դեպքի մասին գրեցին նաև մամուլում: Իրանի քաղաքացու մոտ հայտնաբերել էին առանձին տոպրակների մեջ լցված տարբեր փոշիներ, որոնք, ինչպես պարզվեց, երկարաժամկետ հատվածում քաղցկեղ առաջացնող հատկություն ունեցող թույների տեսակներ են:
Ինքս ճամփորդել սիրում եմ, ժամանակ առ ժամանակ լինում եմ տարբեր ջրամբարներում, որոնց մոտ մինչև հիմա ոչ մի անգամ չեմ հանդիպել որևէ պահակի: Հարց է առաջանում՝ եթե մի անգամ ջրի թունավորման փորձը կանխվել է, ի՞նչ գիտենք, թե քանի-քանի նման դեպքեր են եղել, քանի անգամներ չի կանխվել: Նման մտահոգիչ մտքերի պատճառն իմ սուբյեկտիվ դիտարկումներն են: Վերջերս այնպիսի տպավորութուն ունեմ, որ քաղցկեղով հիվանդացողների թիվը շատացել է… Բնականաբար, մերկապարանոց հայտարարություններ չեմ անի առ այն, որ պատճառը ջրի թունավորումն է, քանի որ քաղցկեղի առաջացման շատ այլ պատճառներ էլ կան, բայց այս մի տարբերակը չի կարելի բացառել:

Ինչու և ո՞վ
Հեռու եմ այն մտքից, որ Իրանին անհրաժեշտ է թունավորել Հայաստանի ջրամբարները, ավելի հավանական եմ համարում, որ Իրանի քաղաքացիների միջոցով Ադրբեջանն է գործել, հատկապես, որ այդ երկիրն ունի նման գործելաոճի փորձ: Օրինակ, խորհրդային տարիներին, օգտվելով առիթից, որ Ադրբեջանի վերահսկողության տակ էր առնված ԼՂԻՄ ջրային պաշարների 88%-ը, Բաքվի իշխանությունները սկսել էին թունավորել Քարվաճառից Արցախի այլ շրջաններ հոսող գետերի ջրերը: Ըստ տարածված տեսակետի, Ադրբեջանի իրականացրած «ջրային ահաբեկչության» արդյունքում 70-80-ականներին բնակչության շրջանում մի քանի անգամ աճեց քաղցկեղով հիվանդների թվաքանակը: Հայտնի է, որ Արցախի պատերազմի տարիներին նույնպես ադրբեջանցիները մի քանի անգամ թունավորել են Արցախի ջրերը:

Փաստերի լեզվով
Փորփրեցի համացանցը հասկանալու համար, թե քաղցկեղի տարածվածության տեսակետից Հայաստանում ի՞նչ իրավիճակ է տիրում, և ինչի՞ց կարող է առաջանալ այդ հիվանդությունը: Աշխարհում ամեն տարի 7,6 միլոն մարդ մահանում է քաղցկեղից: Մահվան դեպքերի 2/3-ը գրանցվում է միջին և ցածր կենսամակարդակ ունեցող երկրներում, որպիսիների թվում նաև Հայաստանն է: Ամեն տարի ավելի շատ մարդ է մահանում քաղցկեղից, քան ՁԻԱՀ-ից, մալարիայից և տուբերկուլյոզից միասին վերցրած: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների' համապատասխան միջոցառումներ չկիրառելու դեպքում առաջիկա 5 տարվա ընթացքում քաղցկեղից աշխարհում կմահանա 84 մլն մարդ:

Լուծման եզրեր
XI դարի մեծագույն չարիքի առաջացման հիմնական պատճառները թվում է ամենքին հայտնի են: Դրանք են ծխախոտը, ալկոհոլը, գիրությունը, սթրեսն ու նյարդային լարվածությունը, բնապահպանական չափանիշների զանազան խախտումները: Ստացվում է, որ եթե Ադրբեջանի կողմից ջրի թունավորման դեմ հասարակ քաղաքացին ոչինչ անել չի կարող (դրա համար գոյություն ունեն գաղտնի ծառայությունները), ապա այլ դեպքերում նրանից շատ բան է կախված: Օրինակ, պարբերաբար բժշկական ստուգումներ անցնել, հետևել շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակին և այլն: Ի դեպ, հաշվի առնելով Հայաստանում մոլի ծխողների թիվը, և ծխելուց առաջացած քաղցկեղով հիվանդների մեծ թիվը, կարելի է հետևել Մեծ Բրիտանիայի օրինակին: Մինչև 2000-ականները քաղցկեղի պատճառով մահացությունների թիվն այս երկրում բավականին մեծ էր, սակայն լայնամասշտաբ հակածխախոտային պետական ծրագրերից հետո այն գրեթե կիսով չափ նվազեց: Եվ վերջում՝ տարեկան Հայաստանում քաղցկեղից մահանում է միջինում 5 000 մարդ, այդ թիվն աճելու միտում ունի: Իսկ երեխաների մոտ քաղցկեղի հայտնաբերման դեպքերը հասնում են տարեկան 80-90–ի...

 

Այս թեմայով