Թվային դարն իր հետ բերեց նոր տեխնոլոգիաներ, դրանք էլ իրենց հերթին ծնեցին նոր երևույթներ և նոր բառեր, նոր իմաստ տվեցին մեզ բոլորիս ծանոթ արտահայտություններին: Imyerevan.com-ը փորձեց պատկերացնել, թե ինչպես կհնչեին և ինչ ենթատեքստ կունենային ժամանակակից ամենատարածված արտահայտությունները 20 տարի առաջ:
Ինձ սուրճ բերեք… ու, խնդրում եմ, գաղտնաբառն ասեք:
Էդ ի՞նչ վիդեո ես դրել պատիս:
Երեկ անծանոթ մարդ էր հյուր մտել: Ինչքան նկար ունեմ, հավանեց:
Սպասի մետրոյից դուրս գամ, նոր զանգեմ, լավ չի բռնում:
Նոր գիրք եմ քաշում, որ կարդամ: