Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ տեսք ունի արցունքի կաթիլը: Աստված աշխարհը ստեղծելիս միայն մեզ է օժտել այդ բացառիկ շնորհով, որ ամեն հարմար, պատեհ ու անպատեհ առիթի կարող ենք լաց լինել, լաց լինել ուրախությունից, վախից ու զարմանքից, ցավից ու նույնիսկ սոխ կտրատելիս: Ամերիկացի լուսանկարիչ Ռոզ-Լին Ֆիշերի մտքին փչեց մանրադիտակով ուսումնասիրել արցունքի կաթիլը, վերցրեց ու համեմատեց տարբեր հոգեվիճակներում ու դեպքերում մեր աչքից դուրս եկած հեղուկի կաթիլները՝ մեծացնելով 100 անգամ: Ֆոտոշարքն, ի դեպ, այս տարի արժանացել է Համաշխարհային լուսանկարչական մրցանակաբաշխության (International Photography Awards) հատուկ մրցանակի:
Հուսահատության պահին
Փոփոխությունների ժամանակ
Տխուր ժամանակ
Սոխ կտրատելիս
Երկար սպասված հանդիպման ժամանակ
Հուզական պոռթկման պահին
Հանգստության արցունքներ
Հույսի արցունքներ
Հրճվանքի արցունքներ
Հիշողությունների գիրկն ընկած ժամանակ