Հեծանիվը հնարավորություն է տալիս գրքույկից ջնջել սրտաբանների, նյարդաբանների և սեքսոլոգների հեռախոսահամարները, մոռանալ «խադավիկ»-ների, էլեկտրիկների կամ տաքսու վարորդների հասցեները։
Մարդկության բուռն գործունեության արդյունքում առաջացած էկոլոգիական աղետի դեմ պայքարելու համար մարդկության ապագայի համար մտահոգ անձինք կոչ են անում օգտվել անվտանգ տրանսպորտային միջոցներից։ Հեծանիվը քաղաքը փոշուց ու գազից մաքրելու արդյունավետ տարբերակ է։
Սկզբում բժվար է, քանի որ երկաթե նժույգին ընտելանալը հեշտ գործ չէ։ Սակայն հեծանիվը մարդուն տալիս է հնարավորություն փոխել իր կյանքը՝ գրքույկից ջնջել սրտաբանների, նյարդաբանների և սեքսոլոգների հեռախոսահամարները, ընդմիշտ մոռանալ «խադավկների», էլեկտրիկների կամ տաքսու վարորդների հասցեները, նորից բեռնավորվել էներգիայով։
Օրեցօր ավելանում է այն քաղաքների թիվը, որտեղ ստեղծվում են նոր հեծանվակայաններ ու հեծանվաճանապարհներ, անց են կացվում հատուկ միջոցառումներ՝ գայթակղելով հեծանիվի նորանոր սիրահարների։ Վերջին տարիներին Հայաստանում նույնպես հեծանվասպորտի երկրպագուների թիվն ավելացել է։
Նոյեմբերի 30-ին Սիրողական հեծանվային սպորտի և զբոսաշրջության ֆեդերացիան դարձավ 2 տարեկան։ Ներկայացնում ենք Imyrevan.com-ի ու ֆեդերացիայի համատեղ ֆոտոնախագիծը։
Էլեն Կարմեն Նազարյան՝ պարուհի, հեծանվասեր
Դավիթ Մինասյան՝ քանդակագործ, հեծանվասեր
Սոֆի Մխեյան՝ երգչուհի, հեծանվասեր
Էնթոնի Մարտիրոսյան՝ մոդել, հեծանվասեր
Արթուր Նազարյան՝ մասնագիտացած հեծանվորդ
Մուշեղ Խաչատրյան՝ դերասան, հեծանվասեր
Արմեն Դանիելյան՝ երգիչ, հեծանվասեր
Վահե Խանամիրյան՝ հաղորդավար, հեծանվասեր
Ռուբեն Հովհաննիսյան՝ ռեժիսոր, հեծանվասեր
Ռիպա Այվազյան՝ Սիրողական հեծանվային սպորտի և զբոսաշրջության ֆեդերացիայի փոխնախագահ
Արման Անտոնյան՝ ֆեդերացիայի նախագահ