20 Սեպտեմբեր 2014, 17:03
1142 |

Սթրիթ արտ նախագիծ Գյումրիի համար

imyerevan.com կայքը արդեն վաղուց զբաղվում է սթրիթ արտ նախագծերով: Մեր թիրախը միշտ Երևանն էր, սակայն վերջերս մեզ դիմեցին նաև գյումրեցի երիտասարդները: Այսպիսով մեր ուշադրություն սևեռվեց Գյումրի քաղաքի շենքերի վրա: Ավելի կոնկրետ, մենք որոշել ենք առանձնացնել քաղաքի ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող շենքերը և նկարզարդել դրանք: Նախագծի աշխատանքները ընթացքի մեջ են, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր ընտրած շենքներն ու շինությունները: Գյումրիի քաղաքապետարանի հետ համատեղ էսքիզներն արդեն մշակվում են, սակայն այժմ գաղափարը կյանքի կոչելու համար պահանջվում է 1.5 մլն դրամ: imyerevan.com կայքը բաց է համգործակցության համար: Դարձեք մեր գործընկերը, եղեք կամավոր կամ հովանավորեք Գյումրիի գունավորման նախագիծը:

Այս թեմայով