24 Նոյեմբեր 2014, 11:47
7080 |

10 հայկական եկեղեցիներ աշխարհում

Հայերը հետքեր են թողել աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Հարյուրամյակներ շարունակ հայկական եկեղեցիները հենարան են եղել սփյուռքում ապրողների համար։ Imyerevan.com ձեզ է ներկայացնում 10 հայկական կարևոր եկեղեցիներ, որոնք գտել ենք ArmenianNaavigator հավելվածում։

Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին Մոսկվայում
Ռուսաստանում հայ առաքելական եկեղեցու գլխավոր հոգևոր կենտրոնը Մոսկվայի վանական համալիրն է։ Այն ամենամեծ հայկական կրոնական համալիրն է՝ Հայաստանի սահմաններից դուրս։ Պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2013-ի սեպտեմբերի 17-ին։ Շինարարությունը սկսվել էր 1996-ին և ավարտվել 2013-ին։ Եկեղեցու բարձրությունն առանց խաչի կազմում է 50 մետր։

 


Սուրբ Հարություն եկեղեցին Մբաբանեում

Սուրբ Հարություն եկեղեցին գտնվում է աշխարհի անսպասելի վայրերից մեկում՝ Սվազիլենդի մայրաքաղաք Մբաբանեից ոչ հեռու, Հարավային Աֆրիկայում։ Եկեղեցին հիմնադրվել է 1985-ին Գրիգոր Բերբելյանի կողմից Պայն-Վելլի կոչված տարածքում (սոճիների հովիտ)։ Շինարարությունը տևեց 4 տարի և ավարտվեց 1989-ին։ Եկեղեցին օծվել է հայկական կանոններին համաձայն և հանդիսանում է Սվազիլենդի տարածքում հայ առաքելական պետական տաճար։ Կառույցի կողքով հոսում է ոչ մեծ մի գետ, որը Դերբելյանն անվանել է Արաքս և նույնիսկ կախել ոչ մեծ մի ցուցանակ։

 


Սուրբ Հովհաննես Մկրտչյան եկեղեցին Մյանմարում

1862-ին Յանգոնի հայերը Բիրմայի թագավորից նվեր ստացած տարածքում կառուցեցին եկեղեցի։ Այն մինչ այսօր գործում է։ Ըստ գրառումների՝ 1851-1915 թթ․ Յանգոնում մկրտվել է 76 մարդ, 1855-1941-ը ամուսնացել 237 հայ, իսկ 1811-1921-ը՝ մահացել 300 հայ։ Դեռ մեկ դար առաջ քաղաքում կարելի էր հայերի հանդիպել, որոնց թիվն այդ ժամանակ մի քանի հարյուրից անց էր։ Նրանք ստեղծեցին հաջողակ, բարգավաճող առևտրական ցանց՝ ձգվող Ասիայի հարավ-արևելյան հատվածով։ Այնուամենայնիվ, այս տարածքի համար անսովոր վերջին ներկայացուցիչը մահացավ մեկ տարի առաջ։

 


Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կաթոլիկ եկեղեցին Իտալիայում

Եկեղեցին կառուցվեց 1599-ին։ Դրանից 55 տարի հետո՝ 1654-ին, շենքը վերակառուցվել է, իսկ 1670-ին եկեղեցու արտաքին տեսքը ավարտին է հասցրել ճարտարապետ Ֆրանչեսկո Բյուզոն։ Եկեղեցին հայերին է փոխանցվել ավելի ուշ՝ 1883-ին, երբ Հռոմի Պապ Լևոն XIII նվիրեց տաճարը հայ կաթոլիկ եկեղեցուն։ Սուրբ Նիկողայոսի ներսում՝ աջ կողմից երկրորդ մատուռում, թաղված է հայտնի կարդինալ Աղաջանյանը, ով 1958-ի գաղտնի ժողովին գլխավոր պապաբիլներից էր և հավաքել է ընտրվելու համար անհրաժեշտ քանակի ձայներ։

 


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցին Բուենոս-Այրեսում

Եկեղեցին բացվել է 1938-ին։ Այստեղ առաջին պատարագը իրականացրել է արքեպիսկոպոս Գարեգին Խաչատուրյանը՝ կաթողիկոս Խորեն I հանձնարարությամբ։ Եկեղեցու հարևանությամբ է գտնվում 1915-ի հայոց ցեղասպանության երևանյան հուշահամալիրի կրկնօրինակը։

 


Սուրբ Վարդան մայր տաճար Նյու Յորքում

Սա առաջին հայ առաքելական եկեղեցին է Հյուսիսային Ամերիկայում։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու արևելյան թեմը պաշտոնապես ձևավորվել է 1898-ին կաթողիկոս Խրիմյան Հայրիկի կարգադրությամբ։ Եվ միայն 1968-ին Մանհեթենում, State Building-ից ոչ հեռու կառուցվեց թեմի գլխավոր եկեղեցին։ Այն Երկրորդ ավենյուի և 34 փողոցի խաչմերուկում է։ Օծվել է բարձրագույն պատրիարք, հայոց կաթողիկոս Վեհափառ Հայրապետ Վազգեն I կողմից։ Եկեղեցու ամենակարևոր զարդարանքը որմնանկարն է, որը պատկերում է սպարապետ Վարդանին՝ կաթողիկոս Հովսեփից օրհնություն ստանալիս։

 


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Սինգապուրում

Սինգապուրում պահպանված ամենահին կառույցներից մեկը՝ հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1835-ին։ Կառուցման համար միջոցները հավաքվել է Սինգապուրի փոքրաթիվ համայնքից, որն այն ժամանակ կազմում էր 50 մարդուց ոչ ավելի, և հնդկահայերից։ Եկեղեցին նախագծել և կառուցել է հայտնի իռլանդացի ճարտարապետ Ջորջ Քոլեմանը, ավելին՝ այն համարվում է նրա ամենահայտնի գլուխգործոցը։ Եկեղեցին շրջապատված է տրոպիկական խնամված այգով, որտեղ գտնվում է ոչ մեծ գերեզմանոց, ուր թաղված են ХIХ և ХХ թթ․ ապրող Սինգապուրի հայտնի հայեր։ Եկեղեցում վերջին արարողությունը ХХ-րդ դարի 30-ականներին։ Այսօր այն ընդամենը տեսարժան վայր է, որտեղ չկա ոչ թանգարան, և ոչ էլ գործող տաճար։

 


Սուրբ Նիկողայոս եկեղեցին Եվպատորիայում

Սկզբում կար ոչ մեծ փայտե մատուռ՝ ներկայիս Սուրբ Նիկողայոս եկեղեցու փոխարեն, որը 1704-ին հրդեհի ժամանակ այրվեց։ Երբ 1815-ին Եվպատորիայի հայկական համայնքում 90 ընտանիք կար, որոշում կայացվեց վերականգնել տաճարը։ Հիմքը կառուցվեց 1817-ին, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով՝ կառուցումն ավարտվեց միայն 1830-ին։ Երբ 1855-ին Ղրիմի պատերազմի ժամանակ Եվպատորիան անցավ անգլո-ֆրանսիական-թուրքական բանակի տիրապետության տակ, Սուրբ Նիկողայոսում ֆրանսիական կայազոր բերվեց։ Ճակատամասերի քարե բլոկերից մեկի վրա մինչ օրս պարզ երևում են Րիկարդի, Ֆաբի և Ֆիլիպ զինվորների ազգանունները։

 


Սուրբ Հարություն եկեղեցին Սիդնեյում

Ժամանակին բապտիստական տաճարի,ներկայիս՝ եկեղեցու շենքը 1965 -ին քաղաքապետարանը վաճառեց հայկական համայնքին։ Այն վերանվանվել է Սուրբ Հարություն և հանդիսավոր օծվել 1966-ի փետրվարի 27-ին եպիսկոպոս Կոմիտաս Տեր-Ստեփանյանի կողմից։ Տասը տարի անց եկեղեցին ամբողջությամբ վերակառուցվել է։ Հիմնականում փոփոխության է ենթարկվել շենքի տանիքը՝ վերափոխվելով հայկական եկեղեցիներին հատուկ բրգանման գմբեթների։

 


Սուրբ Սարգիս եկեղեցին Լոնդոնում

Եկեղեցին կառուցվել է 1923-ին նավթարդյունաբերության մագնատ և հայտնի բարերար Գալուստ Գյուլբենկյանի հովանավորությամբ։ Կողքի շենքում է գտնվում Նվարդ Գյուլբենկյանի անվան համերգասրահը։ Այստեղ են հաճախ հավաքվում Լոնդոնում հայկական համայնքի ամենաակտիվ ներկայացուցիչները։

Armenian Navigator վերջերս թողարկվել է նաև հեռախոսային սարքերի համար IOS և Android բազաների հիման վրա։ Նպատակը Հայաստանից դուրս գտնվող հայկական առարկաները մեկ հարթակում հավաքելն է։ Յուրաքանչյուր օգտատեր կարող է ինքնուրույն ավելացնել հանդիպած հայկական վայրերը՝ դրանով իսկ իր ներդրումն ունենալով հայկական վայրերի համաշխարհային հանրագիտարանի ստեղծման գործում։

 

Այս թեմայով