95-ամյա Մայր բուհում կողք-կողքի դասավանդում են տարբեր տարիքի դասախոսներ, հետաքրքիր է՝ ո՞վ է ամենատարեց ու ո՞վ՝ ամենաերիտասարդ դասախոսը ԵՊՀ-ում:
Գրիշա Ղարիբյան
Տարիք՝ 84 տարեկան
Ստաժ՝ 60 տարի
Առարկա՝ Տնտեսագիտություն
Զբաղեցրած պաշտոն՝ ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի Տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ
Խորհուրդ երիտասարդ դասախոսներին՝ լինել խոհեմ, զուսպ, սիրել ուսանողներին, զբաղվել ինքնակրթությամբ:
Արևիկ Մինասյան
Տարիք՝ 24 տարեկան
Ստաժ՝ 4 տարի
Առարկա՝ Իսպաներեն
Զբաղեցրած պաշտոն՝ ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ
Խորհուրդ իր ուսանողներին՝ հարգել երիտասարդ դասախոսներին, սովորել լեզուն առաջին կուրսից, իրենց առջև դնել անիրական թվացող նպատակներ ու հասնել դրանց: