Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում «Ազգային մայրաքաղաքը որպես իմաստների ձևավորման կենտրոն» դասախոսությամբ ելույթ ունեցավ հայտնի սոցիոլոգ Անդրեյ Ինգատևը:
Հոկտեմբերի 18-ին Թումո ստեղծարար կենտրոնում «Հաջողության բանաձև (Формула успеха)» նախագծի շրջանակներում բաց դասախոսություն է անցկացրել փիլիսոփայական գիտությունների թեկնածու, հայտնի սոցիոլոգ Անդրեյ Իգնատևը: Դասախոսության թեման էր «Ազգային մայրաքաղաքները որպես իմաստների ձևավորման կենտրոն»։ Հանդիպումը կազմակերպել էր Yerevan Productions ընկերությունն ու imyerevan.com կայքը:
Անդրել Իգնատևի կարծիքով, ազգը անհատի բացահայտման նշանն է, որը հայտնվում է իմն ու ուրիշինը սահմանի խախտման դեպքում: Այս պարագայում հարց է առաջանում, թե որն է մայրաքաղաքի դերը, որը համախմբում է ու դառնում կենտրոն ազգի պատմության տարբերի իրադարձությունների ժամանակ:
Իգնատևի համոզմամբ, Երևանը դարձավ յուրահատուկ մայրաքաղաք ու միջնորդ հայերի ու աշխարհի միջև: Հաճախ Մոսկվայի կամ ԱՄՆ-ի հայկական համայնքները մեծ ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության վրա, համոզված է սոցիոլոգը:
Դասախոսության երիտասաըդ ունկնդիրներն էլ իրենց համար բացահայտեցին, որ մայրաքաղաքը ոչ միայն կենտրոնական քաղաք է, այլև երկիրն ամբողջացնող, կառուցողական հասկացություն: Ազգային միասնությունը մեծ մասամբ կախված է նաև մայրաքաղաքի առկայությունից:
Անդրեյ Իգնատևը երեսուն գրքի հեղինակ է ու ավելի քան հիսուն գիտական հոդվածներ է հրապարակել համաշխարհային հայտնի պարբերականներում: Նա բազմիցս դասախոսություններ է կարդացել նաև անվանի ուսումնական հաստատություններում: