04 Հոկտեմբեր 2014, 21:27
1276 |

Անակնկալ հեծանվորդներին

«Էրեբունի-Երևան-2796» տոնակատարությանն ընդառաջ Երևանում բացվեց մինչ օրս գործող ամենաերկար հեծանվային երթուղին: Վաղուց սպասված այս երթուղին հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են քաղաքում երթևեկել հեծանիվով: Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ Երևանում այսօր կա 2 000 հեծանվորդ, սակայն այդ թիվը գնալով մեծանում է: Նրանց ամեն շաբաթ կամ կիրակի օրերին կարելի է տեսել Ծիծեռնակաբերդի բարձունքում: Երևանում ակտիվ գործող հեծանվաուղիներ, ըստ էության չկան, սակայն հեծանվորդների ու դրա սիրահարների թիվը աճում է, ինչը լավ նախադրյալ է, որպեսզի հեծանվաուղիներ կառուցվեն: Համեմատության համար նշենք, որ Եվրամիության 28 երկրներից 26-ում 2013-ին ավելի շատ հեծանիվ է վաճառվել, քան ավտոմեքենա:

 

 

Այս թեմայով