imyerevan.com-ը հետաքրքրիր ֆոտոհարցում անցկացրեց՝ իմանալու համար ի՞նչ է երազում երիտասարդությունը: Ինչպես պարզվեց՝ շատ տարբեր բաների: Ու ամենակարորը՝ ոչ փողի:
Մեծ քաղաքներում սիրում են կրկնել «Քաղաքը չի քնում, որովհետև փողերը չեն սիրում քնել»: Եվ տարօրինակ չէ, որ շատերը «Ո՞րն է քո նվիրական ցանկությունը» հարցին տալիս են մեկ պատասխան՝ փող կամ շատ փող: Այդ ամենով հանդերձ պարադոքսալ է, որ Երևանում դեռևս կան երիտասարդներ, որոնց համար փողն ընդամենը նպատակին հասնելու միջոց է:
Նրանցից մեկը երազում է շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, մյուսը՝ սալսա պարել, երրորդն էլ ուզում է ի վերջո սովորել լողալ, կամ պարզապես փորձել սուշիի համը:
Ու ստացվում է, որ նվիրական երազանքից նրանց հետ է պահում ընդամենը անվստահությունը, մտերիմների հավանությունը չստանալու վախը: Ամեն ինչ, բացի փողից: Ցիցերոնն ասում էր, որ չկա ավելի վեհնաձն զգացողություն, քան առ փողն ունեցած արհամարհանքը: Ցիցերոնը սիրում էր կրկնել՝ եթե փող ունես, ծախսիր դրանք բարի գործերի վրա:
Մեր օրերում արժե հաճախ կրկնել հին հռոմեացու խոսքերը: Եվ չարժե ամեն ինչ վերածել առուծախի՝ վաճառելով ամենաթանկ բանը, ինչ ունենք՝ մեր երազանքները:
For the English version of this article, please click here.