23 Սեպտեմբեր 2014, 12:21
2718 |

Աստծուն մոտ

Վարդագույն քաղաքի շեն ու խարխուլ տանիքները, հին ու բարի, հյուրընկալ կտուրներն և այսօրվա ժամանցի վայր դարձած խրախճանքի «օթյակները»՝ տեղական հրաշալիքներ, որոնցով այսօրվա հոգսով կքած քաղաքացիները չեն էլ հետաքրքրվում:

«Կուկուռուզնիկի» տանիքը
Երևանի ամենավառ խորհրդանիշերից մեկի՝ Երիտասարդական պալատի, նույն ինքը՝ «Կուկուռուզնիկի» հին շենքն այսօր չկա…

 


«Մոսկվայի Տան» շենքի տանիք

Մշակութային և բիզնես կենտրոնը գտնվում է Երևանի սրտում՝ քաղաքապետարանի դիմաց՝ շրջապատված այգիներով, թատրոններով, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի դեսպանատներով:


Դամբարանի տանիք

Դելֆինարիումից ոչ հեռու գտնվող Ուրարտական դամբարանի տանիքը նորոգ չէ ու ոչ էլ իդեալական հարմարավետությամբ, սակայն հետաքրքիր ու խորհրդավոր հնի շունչ ունի (կառուցել են Խորհրդային շրջանում' որպես պեղումների վայրի տանիք):



«Ռոսիա» կինոթատրոնի շենքի տանիք

Խորհրդային տարիների լավագույն 25 շենքերից մեկը՝ կինոթատրոնը համարվում էր Երևանի ամենամոդեռնիստական կառույցներից մեկը: Թեև չես կարող բարձրանալ տանիք ու խորհել, անրջել, բայց չես էլ հերքի, որ կառույցն իր ձևով առանձնանում է նաև այսօր:


«Ռոսիա»-ի հարակից երկար շենքի կտուր

Կտուրեկտուր շրջայցի ժամանակ հարցուփորձելով նաև մարդկանց՝ ինձ համար զարմանալիորեն առանձնացավ այս տանիքը: Երիտասարդներից շատերը նշեցին, որ այստեղ եկել են ժամանակին առանձնանալու, շունչ առնելու, մտքի թելեր մանելու: Նույնիսկ այս տանիքում նշվել է մի խումբ ընկերների ընկերության տասնամյակը:



Պատմության թանգարանի տանիքը
Շենքը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով և կոչվել Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: 2003ճից այն Հայաստանի պատմության թանգարան անունն ունի, իսկ տանիքը քաղաքում ամենահայտնիներից է:



«Օրբիտայի» շենքի տանիքը
Այստեղ նույնպես երիտասարդներ են ծվարում ՝ հիանալու քաղաքի հոյակերտ տեսքով և ոչ միայն:


Նոր Նորքի առաջին զանգված
Բնակելի բարձրահարկ շենքի տանիքին դրախտի տենչով երկնքին մոտ այգի է տնկվել:



Թումանյանի տուն-թանգարանի շենքի տանիք

1953-ին Երևանում ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով բացվեց Հովհաննես Թումանյանի թանգարանը: Շենքի տանիքից բացվում է բավականին գրավիչ տեսարան:



«Զաժիգալկա» նորակառույցի տանիքը

Երևանի հայտնի երկնաքերը ամենաբարձրն է համարվում, այստեղ թեև «Կառլսոնը» անելիք չունի, փոխարենը քլաբինգի համար հիանալի վայր է:

Այս թեմայով