Ճագարները միայն թանկարժեք մորթի չեն, կամ էլ համեղ ռագու, այլև քնքուշ, զվարճալի կենդանիներ։ Ճագարները մարդու կողքին են արդեն ոչ մեկ հարյուրամյակ. դեռ քարե դարում նախամարդիկ ընտելացրել են վայրի ճագարներին ու պահել նրանց իրենց կացարանում։ Համատարած ընտելացումը սկսվել է շատ վաղուց և շարունակվում է ցայսօր, վերջերս հատկապես մեծ է դեկորատիվ ճագարների պահանջարկը։ Ի ապացույց Երևանի Կարապի լճի շրջակայքում Happy Rabbit ճագարասերների համայնքը կազմակերպել էր ուրախ և փափկամազ միջոցառում՝ Rabbit Walk։ Պարզվում է՝ Երևանում որպես ընտանի կենդանի շների ու կատուների կողքին մեծ տարածում են գտնում նաև ճագարները։ Հայաստանում արդեն 80-ից ավելի ընտանիք պահում են ճագարներ։ Այս քնքուշ կենդանիները շատ խելացի են և հասկանում են 10-ից ավելի հրամաններ: Ճիշտ խնամքի դեպքում ճագարներն ապրում են 15 տարի: Կարապի լճի շուրջը հավաքված ճագարասերները եկել էին լիակատար կազմով, համապատասխանաբար զինված վզկապներով, հատուկ վանդակներով, տոնական շքեղ բանթերով։ Հատկապես երեխաները ուղղակի հիացած էին փափկամազներով, իսկ այ վերջիններսը՝ թերևս, ոչ այնքան։