Սևանի «ամենամսոտ» հատվածում՝ Շորժային կից Պորտ Այասում օգոստոսի 16-ին ծովափնյա երեկույթ էր. 60-70 երիտասարդներ եկել էին վայելելու օգոստոսյան վերջին ուիքենդներից մեկը: Ոգելից խմիչքներ՝ որքան սիրտդ ուզի, մեծ պարահրապարակ, ճահճի վրայով դեպի լողափը տանող փայտե կամրջակ, մաքուր ափ՝ էլ ի՞նչ է պետք լավ ժամանցի համար:
1-2 ժամ անց բարում այլևս սառույց չկար կոկտեյլների համար: Բայց ոչինչ ի զորու չէր կանգնեցնել ռիթմերի մեջ ողողված, մի քիչ էլ արբած ու ինքնամոռաց տժժացողներին: Ոմանք այդպես էլ չքնեցին՝ ափին վայելելով պարզկա ու աստղազարդ երկինքը: