Եթե Երևանի համար երբևէ այցեքարտ տպվի, հավանաբար ցայտաղբյուրը կլինի դրա բաղկացուցիչ մասը: Ամեն քայլափոխի հանդիպող ու զովացնող պուլպուլակները երևանյանը խորհրդանշող ու կենդանի մնացած հազվագյուտ երևույթներից են: Հենց այս փոքրիկ քաղաքային օազիսների շուրջ էլ հյուսվում են տարբեր քաղաքային պատմություններ: