01 Օգոստոս 2014, 17:51
1444 |

Ո՞ւր գնալ այս ուիքենդին

Սա այն ուրբաթներից է, որին հաջորդում է աշխատանքային շաբաթ օրը: Հիանալի առիթ դարդից գնալ մի տեղ և մի բաժակ վիսկիի կամ գարեջրի մեջ խեղդել կարճված ուիքենդի վիշտը: Այս անգամ նաև կներկայացնենք շաբաթ և կիրակի օրերի փաբային կյանքի փայլատակումները, քանզի այս շաբաթվանից լավ ուրբաթի հոտ է գալիս:

Ուրբաթ
The Club-ում երկու հոգով, այսինքն՝ կիթառահար Սաշան, ով հայտնի է փաբային կյանքով ապրող երևանցիներին, և ոչ պակաս հայտնի երգչուհի Ռենան կներկայացնեն ջազային, բլյուզային և սոուլ հիթեր: Նրանց ակուստիկ դուետը կոչվում է Shiver:

Chigapo & The Untouchables խումբը Հաղթանակի զբոսայգու Arevik Lounge-ի տարածքը կլցնի քաղցր մեղեդիներով: Ի դեպ, Chigapо-ը բավականին հետաքրքիր ու պրոֆեսիոնալ շեփորահար է՝ ջազ-ֆանկ ոճում:

Ուրբաթը ջազային է ստացվում: Լատինո ջազ արտահայտությունից գլուխ հանողներին Club Leo 52-ում Մարինե Հակոբյանը և Free Form band-ը կներկայացնեն ֆյուժն, բլյուզ, լատինո ջազային գործեր հայտնի խմբերի երգացանկից:

Stop club-ում փողայիններով լի Gypsy-ska band Alexandropol-ը կառաջարկի հետաքրքիր ծրագիր՝ հագեցած բալկանյան, գնչուական և նույնիսկ ռեգգի երաժշտության տարրերով: Melrose Pub-ում էլեկտրոնային երաժշտության սիրահարներին սպասում է դիջեյ David Minasyan-ը: Ի՞նչ ոճի մեջ ենք պարելու: Դավիթը խոստանում է electro house, tech house, minimal techno, electro techno:

Շաբաթ
Քանի որ շաբաթը ավելի շատ ուրբաթի է նման, տժժալու առիթներն էլ ավելի շատ են: OAK Gastro pub-ում DJ David-ը իր սեթերը կներկայացնի Saturday Night vol. 12 խորագրի ներքո: Նախորդ 11 երեկոներին չմասնակցածների համար լավ առիթ է այդ բացը լրացնելու:

Composers Union. Tweed Club-ում Ռուբեն Եգոյանը կներկայացնի իր երգերը կիթառի ուղեկցությամբ: Հեղինակային երգերի սիրահարները կարող են առանց երկմտելու այցելել հենց այստեղ:

Riders pub-ում տարօրինակ միջոցառում է. հեծանվորդներն ընդդեմ լատինո պարողների: Ասում են, շատ փրփուր է լինելու:
Ամենավառ ու հետաքրքիր էթնո-ռոք խումբը՝ Dogma-ն, ելույթ է ունենալու ոչ պակաս էթնո Calumet lounge bar-ում: Պրոգրեսիվ ռոքը հայկական մելոդիզմի հետ միաձուլելով՝ հիասքանչ երգչուհի Զառան կստիպի բոլոր բջիջներին փշաքաղվել:

Club Leo 52-ում թառահար Միքայել Ոսկանյանն ու ընկերները էթնիկ երաժշտությունը կներկայացնեն ջազային թեքումով:
Մոսկովյան անդերգրաունդից ժամանած ռեփեր Michael Gur-ը իր հիփ-հոփ պոեզիան կներկայացնի New bar-ում:

Կիրակի
Կիրակին այդքան էլ հարուստ չէ քանակով, սակայն որակը տեղն է: Freak & Chic-ում DJ Extreme-ը խոստանում է թեեեեժ Փրփուրափարթի, որից հետո կարող եք վայելել DJ Extreme-ի պարային սեթ-երը, ինչպես նաև Freak DJ Bar-ի ռեզիդենտ DJ X4O-ին:

White Crow pub-ում հանդես կգա Light band խումբը: Ջազային տրիոն կազմված կլինի սոպրանո սաքսաֆոնից, ստեղնայիններից և հարվածայիններից:
Freak Dj Bar-ում ևս պարային մթնոլորտ կտիրի: Այս անգամ ամբոխին տանելու է Aram DeepPlay-ը: Հանդես կգան նաև մի խումբ դիջեյներ և հիփ-հոփերներ՝ X4O, Night Apostle, Donz, B2B, Mad, Kret:

Խումբ, որի անվանումը հենց այդպես է՝ խումբ - The Band, իր դեբյուտային համերգը կնվագի Melrouse փաբում: Ժանրային բազմազանությունը տատանվում է էթնո-ֆանկից, փոփից մինչև ռոք, ֆանկ-սոուլ և R&B:

Այս թեմայով