28 Հուլիս 2014, 14:03
9317 |

Շոու-բիզնեսի զավակները

Մենք տեսնում ենք նրանց էկրանին, բեմում ու թատրոնում։ Նրանք հայտնի հաղորդավարներ են, սիրված շոումեններ, դերասաններ, մոդելներ։ Սակայն տանը նրանք ուղղակի հայրիկ ու մայրիկներ են, առանց դիմահարդարման, բեմական լուսավորման ու մասնագիտական ժպիտի։ Տանը նրանց գլխավոր մասնագիտությունը Ծնող լինելն է։ Բավականին բարդ է լինել միաժամանակ և՛ մեծատառով Ծնող, և՛ մեդիա-դեմք։ Շոու-բիզնեսի օրենքները չափազանց խիստ են և այնտեղ տեղ չունեն մանկական հիվանդությունները, փսլինքներն ու կամակորությունները։ Այստեղ առկա է գերծանրաբեռնվածությունը, արտաժամյա աշխատանքը, գիշերային նկարահանումներն ու չընդհատվող ճնշումները։ Հենց այս պատճառով էլ հայտնի մարդկանց զավակները, որպես կանոն, երազում են բացարձակապես այլ մասնագիտության մասին։ imyerevan.com-ը «մի քանի կադրով» պատկերացրել է, թե ինչպիսին կլինեին շոու-բոզնեսի զավակները, եթե նրանք ընտրեին գերդաստանային մասնագիտության ուղին։


Առնո Սարգսյան, 3 տարեկան։ Vitamin Club-ի շոումեն Արամ MP3-i որդին
Երազում է սփայդերմենի կարիերայի մասին։


Անրի Մարգարյան, 8 տարեկան։ Հեռուստահաղորդավարներ Արման Մարգարյանի և Ինգրիտ Կոկչյանի որդին
Կարևորը` ճիշտ դասավորել գերակայությունները։ Անրին մեծանալուն պես ուզում է դառնալ լավ մարդ։  

Էվա Պետրոսյան, 5 տարեկան։ Պրոդյուսեր Գոռ Պետրոսյանի և հեռուստահաղորդավարուհի Մերի Ներսիսյանի դուստրը
Չնայած Էվան զբաղվում է երաժշտությամբ, նկարչությամբ, նա ամեն անգամ մշակութային շոկ է առաջացնում ծնողների մոտ, երբ հայտարարում է Բարբի դառնալու ցանկության մասին։


Դանի Խաչատրյան, 6 տարեկան։ Vitamin Club-ի շոումեն Արման Խաչատրյանի` Արմուշի որդին
Երազում է դառնալ զինվոր, ապա գեներալ, որպեսզի վերադարձնի Արարատը։ 


Լիլիթ Թոխատյան, 6 տարեկան։ Հայտնի դերասաններ Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի դուստրը
Գեները չեն լռում։ Աղջնակը որոշել է շարունակել ընտանեկան մասնագիտական ուղին ու դառնալ դերասանուհի։


Եվա Դուրինյան, 5 տարեկան։ Հեռուստահաղորդավարուհի Գոհար Հայրապետյանի դուստրը
Բազմաթիվ ապագա մասնագիտություններ է փոխել, սակայն ամենաերկարակյաց երազանքը դելֆին վարժեցնող դառնալն է։


Անգելինա Նարինյան, 10 տարեկան։ Լրատվական մեկնաբան Քրիստինե Մելքոնյանի դուստրը
Լինային հեռուստատեսությունը չի գերում, իր ապագան պատկերացնում է միայն թատերական բեմահարթակներում։
 


Նատալի Մարտիրոսյան, 8 տարեկան։ Վիկտորյա Մարտիրոսյան, 4 տարեկան։ «Միսս Հայաստան 1997» տիտղոսակիր Անգելինա Բաբաջանյանի դստրերը
Նատալին ցանկանում է դառնալ ռեժիսոր ու ֆիլմ նկարահանել Մայքլ Ջեքսոնի մասին, իսկ Վիկտորյան` կենդանաբանական այգու և կրկեսի տնօրեն է դառնալու։


Համագործակցության համար շնորհակալություն ենք հայտնում MAKE-UP ATELIER YEREVAN-ին և VAHAN KHACHATRYAN Atelier Haute Couture-ին։

Այս թեմայով