22 Հուլիս 2014, 14:24
6539 |

Երևանի «գունեղ մարդիկ»

Այսօր հաճախ կարելի է լսել այն մասին, որ Երևանը կորցրել է իր դեմքը, որ մոխրագույն, անհրապույր նորակառույցները ստվեր են գցել Երևանի երբեմնի «վարդագույն աուրայի» վրա: Սակայն քչերն են նկատում, որ քաղաքում այնուամենայնիվ կան վառ, գունագեղ, պոզիտիվ մարդիկ, որոնք իրենց «գույնզգույն աուրայով» Երևանի փողոցներին որոշակի շարմ են հաղորդում. «Ես սիրում եմ, երբ նորաձևությունը դուրս է գալիս փողոց, բայց թույլ չեմ տա, որ այն փողոցից ներս մտնի»,- սիրում էր կրկնել մեծն Կոկո Շանելը: Նույնիսկ չէր էլ ենթադրում, որ ինչ-որ աննկատ կես դար անց street-fashion երևույթը կդառնա ամենահանրաճանաչ պոդիումը: Imyerevan.com կայքը որոշեց ամեն շաբաթ ներկայացնել մեր քաղաքում ապրող նորաձև ու պոզիտիվ մարդկանց ուրախ, վառ, լուսանկարները:

Այս թեմայով