08 Հուլիս 2014, 17:57
4401 |

Այն, ինչ առանց ուղղաթիռի չես տեսնի

Երևանի երկնքում լուսաբացը դիմավորող ավիացիայի ՄԻ 8 անձնակազմի համար Երևանը նախևառաջ Երևանի երկինքն է ու երևանյան լուսաբացը: Ինչպիսի՞ն է Երևանը վերևից, ի՞նչ փոփոխությունն են նկատում Երևանի օդում ապրողները և որո՞նք են նրանց սիրած վայրերը վերևից:

Վերջին տարիներին մի հետաքրքիր բան ենք նկատել. Երևանի շենքերի տանիքները  փոփոխվել են: Առաջ հազվադեպ էր շենքի տանիքին շարժ նկատվում. հիմա դրանք ինչի ասես ծառայում են. լողավազաններ, սրճարաններ: Տանիքում հանգստացողներն ու տանիքային օբյեկտներ են շատացել, ու դա զգացվում է վերևից: Ինչքան էլ ցերեկը թռնես, գիշերը քաղաքը վերևից ուրիշ հմայք ունի: Երևանը պետք է գիշերով տեսնես: Աննկարագրելի սիրուն է հատկապես քաղաքի կենտրոնը:

Երևանի ամեն մի փոփոխություն առաջինը վերևից է երևում: Վերջերս շատ է փոխվել Երևանը` ոնց նայում ես` կանաչը քիչ, շինարարությունը` շատ, ամեն տեղ շենք են սարքում: Տարիների հետ ծուխն ու փոշին է ավելանում. վերևից իջնում ես՝ կապույտ, մաքուր, մի քիչ իջնում ես, մտնում ես ծխի ամպի մեջ:

 


Սահակյան Գերասիմ, երկնքում է 17 տարի
Երևանի բոլոր վայրերը սիրում եմ: Բացի էս Չարբախից: Ուղղակի ամբողջ օրը ստեղ ենք, լույսը չբացված Չարբախում ենք, օրը վերջանում է՝ էլի Չարբախում ենք:

 


Էդմոն Սուքիասյան, երկնքում է 10 տարի
Սաղ քաղաքն էլ սիրեմ գը: Ճիշտ է, աշխարհի մայրաքաղաքը Գյումրին է, բայց Երևանն էլ է մերը:

 


Պողոսյան Կարեն, երկնքում է 19 տարի
Ես Վերնիսաժն եմ սիրում: Մեր քաղաքի ամենակոլորիտային տեղն է, ո՞նց չսիրես: Լրիվ ուրիշ համուհոտ ունի: Այ դա է Երևանը:

 


Արման Առաքելյան, երկնքում է 8 տարի
Օպերա, Կասկադ: Ազատ ժամանակ առաջինը հենց այնտեղ ենք չէ՞ գնում: Կասկադը հատկապես շատ սիրուն է, ամեն օր փոխվում է:

 


Լևոն Թորոսյան, երկնքում է 8 տարի
Ես էլ եմ Կասկադն ամենաշատը սիրում: Մի տեսակ առանձնահատուկ տեղ է մեր քաղաքի համար:

 

Այս թեմայով