«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամն այս տարի նույնպես մեծ շուքով նշեց ՀՀ Պետական խորհրդանշանների օրը: Միավորելով ավելի քան 5000 երիտասարդներ Երևանից, մարզերից, ընդգրկելով շուրջ 40 կազմակերպություններ ՝ քայլերթը Ազատության պողոտայից շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ։ Մոտ 40 րոպե տևած քայլերթի ընթացքում Մաշտոցի պողոտան ողողվեց եռագույնով։
Քայլերթին մասնակցեցին ԱԻ, Պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև ոստիկանության նվագախմբերը։ Երկնքում էլ ճախրում էին երեք հատ ՄԻ-8 ուղղաթիռներ՝ եռագույնն օդում ծածանելով։