30 Հունիս 2014, 12:04
1383 |

Գտի՜ր քեզ

Երևանի բնակիչներն օրեցօր ավելի ու ավելի «գունագեղ» են դառնում: Այս փաստը, միանշանակ հետաքրքիր է դարձնում քաղաքը: Ողջունում ենք, ավելին՝ ImYerevan.com-ը ներկայացնում է հավաքական կերպարներ՝ առանց ինչի ով ինչ չէ: Հետաքրքիր դարձնելու համար չենք նշել՝ որ կոլաժը ում է ներկայացնում: Փոխարենը հնարավորություն ունեք ձեր կամ ձեր մտերիմների օրինակով գուշակել՝ ով ով է: Խնդրվում է լրջին չտալ:

Ատրիբուտներ. զուգագուլպաներ, կեղծամ, մորուք, կարմիր շրթներկ:
Բնորոշ արտահայտություններ.
«Իմ ներքին աշխարհը տարբերվում է իմ արտաքինից», «Մարդ փող չունենա՞ր, գնար Հոլանդիա», «Ի՜նչ բռի ազգ ա»:


Ատրիբուտներ. Օպտիկական ակնոց, մորուք, տարօրինակ պրինտով վերնազգեստ:
Բնորորշ արտահայտություններ. «Այդքան խոսալու փոխարեն ինձ կոդը ցույց տուր», «Մինչև էս դեկամպիլյացիան վերջանա, կհասցնեմ ամուսնանալ-բաժանվել», «Էս կոդ գրողը Դոստոևսկիին տվել-անցել ա»:

 


Ատրիբուտներ. Բարձրախոս, Հայաստանի դրոշ, ուսապարկ, ցույցի պաստառ:
Բնորոշ արտահայտություններ. «Չե՜նք թողնելու», «Մե՛նք ենք տերը մեր երկրի», «Ինքնորոշված քաղաքացի՝ Հայաստանի ապագա», «Ու՞ր եք տանում»:

 


Ատրիբուտներ. Ընդգծված մազափունջ, կեղծ Georgio Armani վերնաշապիկ, ծիծակոտ կոշիկ, թզբեհ, սպիտակ նիվա, ճկույթի երկար եղունգ:
Բնորոշ արտահայտություններ. «Լյոքշ ա», «Մի հատ պիվա չգմփցնե՞նք», «Ու՜ֆ, էս ինչ ծիտ էր», «Դու գիդե՞ս՝ ես ով եմ»:

 


Ատրիբուտներ. Գրպանի շուն, վարդագույն քրջեր, փայլուն «Hello Kitty» հագուստ, երկար նախշազարդ եղունգներ:
Բնորոշ արտահայտություններ. «Նենց թույն շորիկ եմ էն օրը տեսել», «Այֆոնիս էլի նոր չխոլ եմ առել», «Ինձ մի հատ կասմապոլիտն կակտեյլ կբերեք», «Ես քո իմացած ծտերից չեմ», «Ու-ծյու, էս ինչ լավ բեյբի ա»:

 


Ատրիբուտներ. Կատաղած պրինտով վերնազգեստ, ծանր թևնոցներ, երկար հախուռն մազեր, պիրսինգ ու տատու բոլոր հնարավոր վայրերում:
Բնորոշ արտահայտություններ. «Ինչ լինում ա՝ ժեշտին լինի», «Ծանրության մեջ վատ բան չկա», «Ռամշտայնը երեխաների համար է, իսկական ժեշտը՝ մոտոյի շարժիչի ձայնն է»:

 


Ատրիբուտներ. Բրաբուս մակնիշի սև լուցկի- մեքենա, մեծ, շատ մեծ փոր, հաստավիզ ու ոսկու ցեպով թիկնապահ:
Բնորոշ արտահայտություններ. «Դա սուտ հերյուրանք է», «ժողովուրդը վստահել է մեզ իրենց ձայները», «Մեկնաբանությունները՝ հետո», «Ես ոչ մի բիզնես էլ չունեմ»:

Թվարկել ենք ծրագրավորողներին, տրանսվիստիտներին, ակտիվիստներին, պատգամավորներին, մետալիստներին, գլամուրներին, քյառթուներին:

 

Այս թեմայով