Երևանում թաքցրած առաջին սև անձրևանոցն արդեն գտնվել է: Մասնակցեք imyerevan.com կայքի ու ՊԻԿ նախաձեռնության համատեղ քվեսթին, գտեք երկրորդ անձրևանոցն ու ստացեք երկրորդ թույն հրավիրատոմսը:
Imyerevan-ի ու ՊԻԿ նախագծի համատեղ քվեսթի առաջին հաղթողն արդեն հայտնի է: Մեր թաքցրած սև անձրևանոցն առաջինը գտավ Վիկան, ու փաստորեն հենց նրան կհասնի «Ինքնասպանի գրառումներ» ներկայացման առաջին հրավիրատոմսը: Մնաց 4 հրավիրատոմս, յուրաքանչյուրը՝ երկու անձի համար:
Հաջորդ սև անձրևանոցը թաքցրել ենք Երևանի մշակույթային սրտում՝ Կասկադում: Անձրևանոցը գտնելուց հետո նամակ գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ պարզապես նկարեք անձրևանոցն ու ներբեռնեք instagram կամ facebook՝ անպայման դնելով #imyerevanquest հեշթեգը:
Որպես հուշում ներկայացնում ենք՝ ինչ է հիմա գտնվում մեր թաքցրած սև անձրևանոցի չորս կողմում: Ավելի ճիշտ՝ երեք, մի կողմը սովորական պատ է: