09 Հունիս 2014, 10:18
1234 |

«Լ’Ապետիտ». ախորժակը գալիս է ճաշի ժամանակ

Ֆրանսիական ու իտալական խոհանոցի լավագույն ճաշատեսակները հնարավոր է համտեսել Տերյան 19 հասցեում հունիսի 8-ին բացված «Լ’Ապետիտ» սրճարան-ռեստորանում:

Լ’Ապետիտ (ֆրանս. l'appétit) թարգմանաբար նշանակում է «ախորժակ». նույնիսկ եթե առանց ախորժակի գաք, ճաշացանկը բացելուց հետո դժվար թե մի գավաթ սուրճով բավարարվեք: «Մենք փորձել ենք համատեղել ֆրանսիական ու իտալական խոհանոցի ճաշատեսակները՝ պատրաստելով դրանք ավանդական բաղադրատոմսերով,- պարզաբանում է ռեստորանի տնօրեն Նոռան:- Դրա հետ մեկտեղ մի յուրահատուկ ուտեստ ունենք, որում ԱՄՆ-ից բերած բարբեքյուի սոուս է օգտագործվում»: Ի դեպ, ռեստորանում գործում է նաև առաքման ծառայություն իտալա-ֆրանսիական խոհանոցի համն ու հոտը տանն էլ վայելելու համար: Ուտեստների մասին ավելի մանրամասն հարցաքննելու համար խոհարարին գտնելու փորձերը դեռ չսկսած ավարտվեցին, բացման օրը խոհարարը քաշով մեկ ոսկի էր, ծայրահեղ անհրաժեշտ ամենքին։ Անցանք բարմենին: Ալիկը, պարզվեց, ոչ միայն բարմենն է, այլև հիմնադիրներից մեկը:

 

Մինչ Դիջեյների հայկական ասոցիացիայի երաժիշտները հերթով զբաղեցնում էին երեկոյի տրամադրությունն ապահովողի պաշտոնը, Ալիկը հասցնում էր կոկտեյլ պատրաստել, զրուցել ու բարևել հյուրերին: «Ինքս իմ բարմենն եմ, սիրում եմ իմ գործն ու ուրիշ ոչնչով չեմ ուզում զբաղվել»,- վճռականորեն պնդում է նա՝ խառնելով հերթական կոկտեյլը: «Իսկ ինչո՞ւ պետք է հենց ձեր ռեստորանը գանք»,- համառորեն փորձում եմ սադրել, ինչին ի պատասխան Ալիկն ինձ է փոխանցում կոկտեյլով լի բաժակն ու պնդում, որ սա ընտանեկան սրճարան-ռեստորան է, որտեղ ոչ ոք իրեն օտարված չի զգա. «Հիմնադիրը ես եմ, եղբայրս, մտերիմ ընկերս, տնօրենն էլ հարսս է, ինչպե՞ս կարող է ընտանեկան ջերմություն չլինել այստեղ»:

Ընտանեկան ջերմությանը գումարվում է նաև այն մտերիմ միջավայրը, որը կարողացել են ստանալ՝ նվազագույն, բայցև ունիկալ դեկորացիաների ու հարմարավետ կահույքի շնորհիվ: Պատերից մեկի զվարճալի նկարազարդումների մտահղացումը Նոռայինն է, դրանք դեռ ավելանալու են ներսի սրահում: Մի խոսքով՝ հաճելի միջավայրն ու օգտակար սնունդը համատեղելու հրաշալի վայր, այն էլ՝ Երևանի սրտում:

Այս թեմայով