06 Հունիս 2014, 10:41
2892 |

Երևանը տակից. Կոնսի նկուղը

Հնարավոր բոլոր նկուղներն ուսումնասիրած ու բոլոր հետաքրքրությունները սպառած նկուղամոլները հաստատ մտածած կլինեն` իսկ ինչե՞ր կան այն հանրաճանաչ շենքերի նկուղներում, որոնց կողքով ամեն օր անցնում ենք: Մենք եղանք այնտեղ, մենք գիտենք ամեն ինչ խոնավ ու սառն աշխարհի մասին, մենք կպատմենք նրա խորհրդավոր կյանքի մասին:

Կոնսերվատորիայի նկուղում ժամանակին գերեզմանոց կար, «դաշնամուրների գերեզմանոց»: Վերջերս այդ դաշնամուրները հանվել են նկուղից ու Կոնսի տակ հայտնվելուց առաջին տպավորությունն այն է, որ շինարակական աղբից բացի այստեղ ուրիշ ոչ մի բան գտնելու հույս չկա... բայց դա միայն առաջին հայացքից: Նկուղին ոչ հատուկ անսովոր մարդկային շարժը կհուշի, որ այստեղ ինչ-որ բան, այնուամենայնիվ, կատարվում է: Նկուղում սովորում են: Կոնսի ղեկավարությունը բուհի ամենաաղմկարար ուսանողներին հենց այստեղ է տեղավորել. հարվածային գործիքներ նվագողները, ժողերգիչներն ու վոկալիստները տեղավորվել են նկուղի մի քանի սենյակներում: Մյուս դռները տանում են ավելի հետաքրքրիր տեղեր, քան ընդհատակյա լսարաններ են. այն սենյակներ, որտեղ երկրորդ կյանք են ստանում շարքից դուրս եկած երաժշտական գործիքները ու պատրաստվում են նորերը:


Սա այն սենյակն է, որտեղ երկրորդ կյանք են ստանում հին դաշնամուրներն ու ռոյալները: Այս ռեստավրացոն սենյակի ամենաուշագրավ առարկան ինքնաշեն հաստոցն է, որից ոչ մի այլ տեղ չեք գտնի: Այն պատրաստված է ձեռքով ու ծառայում է միայն Կոնսի դաշնամուրներին: Ժամանակ-առ ժամանակ այս սենյակում հայտնվում են դաշնամուրներ, որ ավելի քան 100 տարվա պատմություն ունեն ու որոնց վրա նվագել են հանրաճանաչ հայ երաժիշտները: Մի խոսքով պատմական սենյակ է'յուղաներկի ու լաքի հոտով:


«Творческий беспорядок» ասվածն այս սենյակի համար է: Ջութակներ, թավջութակներ վերանորոգող ու պատրաստող վարպետ Սեմյոնն ասում է' որ մեկ-մեկ գիտի' ինչը որտեղ է դրված ու երբեք ոչինչ չի կորցնում, թեև դետալներից շատերը փոքր են ու հեշտ անհետացող: Սենյակի մեծ մասը զբաղեցնում են չորացող ջութակները, որ հերթով կախված են հատուկ դրա համար նախատեսված պարանից: Կոնսի նկուղի ամենաիրաշատ սենյակն է. ինչ ասես կա: Իսկական նկուղային գտածոներ:


Ի տարեբորություն նախորդի' փողային գործիքների ռեստավրացայի համար նախատեսված սենյակում ամեն ինչ դասավորված է ու այստեղ նկուղային միջավայրին ոչ հատուկ կարգուկանոն է տիրում: Հաստոց, որ բավական լուրջ տեսք ունի. փողային գործիքներ' ամենուր: Այս սենյակում ամեն ինչ մի տեսակ երկաթային է:


Ռեստավրացիոն մի ամբողջ բլոկ բացահայտած'շարժվում ենք առաջ: Վերջին հետաքրքրիր գտածոն օպերային բեմի կուլիսն է: Դեկորներ, դեկորներ ու էլի դեկորներ.երևում է' վաղուց «անգործ»: Առաջիկա բեմականացման ժամանակ ինչ-որ մեկը բավական տանջվելու է, եթե փորձի այստեղ իրեն անհրաժեշտ իրերը գտնել...

Այս թեմայով