09 Ապրիլ 2014, 13:05
2958 |

Տխուրնոց

Արդեն մի քանի ամիս է, ինչ «Զվարթնոց» օդակայանի հռչակավոր հին շենքի ճակատագիրը մազից է կախված՝ պարբերաբար քանդելու-չքանդելու որոշումներ են կայացվում զանազան ատյաններում: Մենք ևս մեկ անգամ պտտվեցինք առայժմ կանգուն շենքում, որը ժամանակին նոր Երևանի խորհրդանիշներից մեկն էր:

«Զվարթնոցի» հանրահայտ նախագիծը հեղինակել էր հայտնի ճարտարապետական եռյակը՝ Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան ու Հրաչ Պողոսյան: «Օղակաբլիթը», ինչպես օդակայանի յուրահատուկ շենքը կոչում էր Թարխանյանը, շահագործման հանձնվեց 1980-ին: Ուղիղ մեկ տարի գործելուց հետո Հայաստանի քաղավիացիայի վարչությունը ռեկորդ սահմանեց՝ տեղափոխելով 2,5 մլն ուղևոր և 14,3 000 տոննա տնտեսական ապրանք:

Օդանավակայանի կառուցումն իրականացնում էր այն ժամանակ Հայաստանի ամենախոշոր կազմակերպություններից մեկը՝ «Հիդրոէներգոստրոյը»: Գործընթացը շատ ժամանակ պահանջեց. միայն նախագծման աշխատանքները տարիներ տևեցին: Ընդ որում, դրանք շարունակվում էին նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն մեկնարկել էին շինարարական աշխատանքները, որոնք էլ իրենց հերթին տևեցին մոտ հինգ տարի և գտնվում էին կառավարության և անձամբ Կարեն Դեմիրճյանի հսկողության տակ:

Այժմ շենքը ֆիզիկապես մաշված է, և, ըստ որոշ գնահատականների, դրա վերակառուցումը 15-20 մլն դոլարի ներդրումներ կպահանջի:

«ԵՐԵՎԱՆ»ամսագիր, N3-4, 2014

Այս թեմայով