Իտալական Etro նորաձևության տունը ԼաԳալլերիա խանութ-սրահների 5-ամյակի առթիվ թողարկել է հատուկ հավաքածու:
Յուրահատուկ նվեր փնտրողների համար օգնության են գալիս ԼաԳալլերիա խանութ-սրահները: Exclusively for LaGalleria 5th anniversary պիտակով Իտալիայից ուղիղ Հայաստան են ժամանել հայկական զարդանախշերով կանանց վզարկուներ և տղամարդկանց գրպանի թաշկինակներ: Հավաքածուն թողարկել է իտալական Etro նորաձևության տունը՝ ԼաԳալլերիա խանութ-սրահների 5-ամյակի առթիվ:
Այս ընկերությունների գործակցությունը գրեթե հինգ տարվա պատմություն ունի: ԼաԳալլերիան Etro-ի տղամարդու և կանանց հավաքածուների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: ԼաԳալլերիայի 5-ամյակն էլ իսկական առիթ էր գործակցությունն ավելի ամրապնդելու ու գեղեցիկ անակնկալ մատուցելու համար:
Վզարկուներն ու գրպանի թաշկինակները մետաքսե են: Գերիշխում են էթնիկ հայկական կարմիր և կապույտ գույները: Հավաքածուն ստեղծելիս իտալացիները հաշվի են առել հայկական զարդանախշերի դարավոր պատմության բոլոր մանրուքները: Կենտրոնում խաչահիմքն է՝ քառաթև ծաղկանախշերով, ամեն մեկից էլ իր հերթին 4 այլ ծաղկանախշ է սկիզբ առնում: Շրջանակի մեջ ամփոփված բազմաթև զարդանախշը «վարդակ»-ն է՝ արևի աստվածության խորհրդանիշը: Այն իր մեջ կրում է արևի ճառագայթների ուժի և ծաղկող կյանքի գաղափարներ:
ԼաԳալլերիայի այս հավաքածուն մեծ ձեռքբերում է համարվում ոչ միայն իրենց, այլև Հայաստանի համար: Չէ՞ որ ամեն օր չեն հայտնի նորաձևության տները հավաքածուներ թողարկում Հայաստանի համար, այն էլ՝ հայկական զարդանախշերով:
Etro-ի հավաքածուները Հայաստանում միշտ էլ սիրվել են: Վստահորեն նոր հավաքածուն նույնպես իր տեղը կգտնի հայերի պահարաններում. գնային շահավետ առաջարկն ու հայկական զարդանախշերը չեն կարող անտարբեր թողնել հաճախորդներին:
Իտալիայից Երևան հասած հավաքածուի նմուշները ներկայացված են ԼաԳալլերիաՎումն և Մեն խանութ-սրահներում: Պետք է սակայն շտապել. տեսականին սահմանափակ քանակով է: