Հենց այս սպորտային համալիրին էլ Աշոտը նվիրեց իր դիպլոմային աշխատանքը, որը մինչև այսօր համարում է իր լավագույն աշխատանքներից մեկը: «Դիպլոմայինի թեման պետք է սուր լինի, հետաքրքիր լուծումներ առաջարկող», — իր դիպլոմայինի ղեկավար պրոֆեսոր Աշոն Կանայանի խոսքերը մինչև հիմա շատ լավ հիշում է Աշոտը:
Այսօր մեր իրար խառնված քաղաքին նայելիս մի քիչ դժվար է պատկերացնել, բայց ի սկզբանե թամանյանական Երևանը բաժանված է եղել ֆունկցիոնալ հատ-վածների: Ելնելով այդ փաստից ու հիմնվելով իր կատարած բազմաթիվ ուսումնասիրությունների վրա՝ Աշոտը սպորտային համալիր կառուցելու վայր էր ընտրել ներկայիս «Դալմա Գարդեն մոլ» առևտրային կենտրոնի տարածքը, համալիրից տեսարան պետք է բացվեր դեպի Բրազիլիայի հրապարակ: «Տարածքի ընտրությունը օդից չէր: Այդ հատվածը ռազմավարական առումով ճիշտ էր, քանի որ կողքին «Հրազդան» մարզադաշտն է, մի քիչ այն կողմ' Orange Fitness-ը, թենիսի կորտերը, Սովետից մնացած սպորտային բազան», — բացատրում է Աշոտը:
Դիպլոմայինի նախագիծը բաղկացած է երկու մասից՝ ադմինիստրատիվ հյուրանոցային և բնակելի տարածք մարզիկների համար: Առաջինն իր մեջ ներառում է բիզնես կենտրոն, մեծ դահլիճ, ժողովների սրահ, ռեստորան՝ նախատեսված 1100 մարդու համար և ավտոկայանատեղի 800 մեքենայի համար: Հյուրանոցային հատվածը բաղկացած է 18 հարկից, որտեղ տեղավորված են 322 սենյակներ: Համալիրի բնակելի հատվածում հեղինակը գծագրել է 4 հարկանի կառույց՝ 3 մասնաշենքով, նախատեսված մոտ 3000 մարդու համար: Ի տարբերություն ադմինիստրատիվ հյուրանոցային հատվածի, որը տեսքով հատած գլխարկ է հիշեցնում, բնակելին ավելի դինամիկ ու սպորտային ոճի մեջ է: Իսկ այս երկու հատվածներն Աշոտը իրար հետ կապել է կանաչ տարածքներով ու մի քանի մարզադաշտերով, որոնց կողքին՝ըստ նախագծի, կա ամֆիթատրոն: Սպորտային համալիրի բոլոր կառույցներում գերակշռում է շրջանը, որը խորհրդանշում է հավերժությունն ու օլիմպիական ոգին:
Աշոտն իր նախագիծը բարդ է համարում այնքանով, որ աշխարհում նմանատիպ կառույց չկա: Անգամ հատուկ Օլիմպիական խաղերի համար կառուցվող տներն ու հյուրանոցային համալիրները այնպես են նախատեսված, որ խաղերի ավարտից հետո դրանք հնարավոր լինի վաճառել սովորական մարդկանց: Աշոտի նախագծի պարագայում սպորտային համալիրը նախատեսված էր մեկ նպատակի համար՝ Համահայկական խաղերի ընթացքում ունենալ համապատասխան կենտրոն, որը կհյուրընկալի բոլոր մարզիկներին: «Մյուս կողմից՝ նախագծի իրագործման դեպքում մենք կարող էինք ունենալ տարածաշրջանում միակ նմանատիպ կոմպլեքսը, որի դահլիճները, օրինակ, հնարավոր կլիներ բացի սպորտային միջոցառումներից այլ առիթներով էլ օգտագործել», — վստահեցնում է ճարտարապետը: 2008-ին Սամարայում անցկացվող IPOPAE դիպլոմային աշխատանքների միջազգային մրցույթում նախագիծն արժանացել է Հեղինակն ընդունում է, որ նախագիծը կատարյալ չէ ու ավելի լավը դառնալու կարիք ունի, բայց եթե հիմա հարմար տարածք տրամադրվեր, նա հաճույքով կզբաղվեր դրա կատարելագործմամբ ու կընդգրկվեր կառուցման աշխատանքներում:
Ու չնայած հիմա ոչ թե Երևանն ավելի լավը դարձնելու, այլ հնարավորինս շատ գումար աշխատելու ժամանակներ են, Աշոտի գլխում հերթական նախագիծն է եփվում: Ցանկություն ունի իր ճարտարապետ պապի' ժամանակին առաջարկած նախագիծը՝ Երևանի ճանապարհային սխեման փոփոխելու վերաբերյալ, զարգացնել: Նախագծով' Աշոտը պարզապես առաջարկում է բոլոր նեղ փողոցները՝ Պուշկին, Թումանյան, դարձնել միակողմանի: Բայց դա արդեն այլ պատմություն է...
Աշոտ Ղազարյանառաջին մրցանակի: Աշոտը խոստովանում է, որ երբ սկսել է աշխատել նախագծի վրա, անկեղծորեն հավատում էր՝ մի օր այն իրականություն է դառնալու, ու երբ առաջին անգամ մտել է «Դալմա Գարդեն մոլ», յուրահատուկ զգացողություն է ապրել: «Երևանում առևտրային բում է, ամեն ինչ արվում է փողով ու հանուն փողի: Օրինակ՝ ի՞նչ կապ ունեն «Հրազդան» մարզադաշտն ու դրա կողքի տոնավաճառը: Կամ նույն տրամաբանությամբ «Ռոսիա» կինո-թատրոնը, որը շատ հետաքրքիր կառույց է, այսօր կրկին տոնավաճառ է: Ես կարծում եմ, որ «Դալման» կառուցելու համար էլ այդ տեղը հարմար չէր»:
«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N3, 2013