05 Օգոստոս 2013, 23:50
561 |

Renault ու Deem Communications ընկերությունները և ImYerevan.com պորտալը ներկայացնում են համատեղ մրցույթ

Մրցույթին կարող են մասնակցել բոլորը. անհրաժեշտ է ճիշտ պատասխանել Renault-ին առնչվող 10 հարցերին, այնուհետև [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել պատասխանները:

Ֆրանսիական Renault ընկերությունը, Deem Communications-ը և ImYerevan.com պորտալը ներկայացնում են հետաքրքրաշարժ մրցույթ: Հաղթողները կստանան պատկերապատումի հանրահայտ հեղինակ Քրիստոֆ Մերլինի «Renault Sans Limites» նկարազարդ գիրքը՝ հեղինակի ստորագրությամբ:

Մրցույթին կարող են մասնակցել բոլորը. անհրաժեշտ է ճիշտ պատասխանել Renault-ին առնչվող 10 հարցերին, այնուհետև [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել պատասխանները Microsoft Word (.doc) ֆորմատով: Նշենք, որ տեքստը պետք է լինի հայերեն:

Էլ. նամակում անհրաժեշտ է նշել մասնակցի անունը, ազգանունը, տարիքը, հեռախոսահամարը, էլ. նամակը պարտադիր վերնագրել Renault Contest:

Մրցույթի վերնաժամկետը ս.թ. օգոստոսի 16 –ն է (ներառյալ):

#

Հարցեր

1.

Renault-ի ո՞ր մոդելի գովազդային արշավում են օգտագործվել The Simpsons հայտնի մուլտսերիալի հերոսները:

2.

Նշեք մեքենաների մոդելների անունները, որոնք տեղ են գտել Մերլինի գունանկարներում:

3.

2012 թվականին Renault-ի ո՞ր էլեկտրամոբիլով համալրվեց Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI -ի հավաքածուն:

4.

Իտալիայում 2002 -ին World’s Most Beautiful Automobile մրցույթի ո՞ր անվանակարգում է Renault Megane-ը մրցանակ ստացել:

5.

Ե՞րբ և որտե՞ղ է առաջին անգամ հանրությանը ներկայացվել Renault Koleos-ը:

6.

Որքա՞ն ձիաուժ հզորություն ուներ առաջին Renault մեքենան:

7.

Ո՞ր մրցարշավորդի անունն է կրում Բրազիլիայում գտվող Renault-ի գործարանը, որտեղ 2007-ին սկսեցին արտադրել Renault Sandero-ն:

8.

Խորհրդային ո՞ր բանաստեղծն է 1925-ին Ֆրանսիայից Ռուսաստան բերել Renault NN ավտոմեքենան:

9.

Ի՞նչ է հանրահայտ Duster մոդելի արտաքին ձևավորումը ստեղծած մոնղոլ ավտոդիզայների անունը:

10.

1923-ին Աֆրիկայի ո՞ր անապատն են հատել Renault մակնիշի մեքենայով:

Այս թեմայով