Արդեն տասը տարի է՝ ամռան շոգին Երևանում աննախադեպ աշխուժություն է: Հայաստան են ժամանում կինոաշխարհի գիգանտները՝ մասնակցելու հայկական ամենամեծ կինոփառատոնին: Ոսկե ծիրանի հյուրերի ցանկը տարեցտարի դառնում է առավել հագեցած ու նախանձելի: Փառատոնը լուսաբանելու համար ամբողջ աշխարհից Հայաստան են գալիս լրագրողներ, վերլուծաբաններ, կինոգետներ ու լուսանկարիչներ՝ ներկա գտնվելու ծիրանագույն իրադարձությանը: ImYerevan-ը որոշեց վավերագրել փառատոնը, բայց ոչ թե փաստերով, այլ տրամադրություններով: Փոքրիկ համր կարճամետրաժները հավակնոտ նպատակ ունեն՝ փոխանցել Ոսկե ծիրանի շունչն ու մթնոլորտը: