15 Մայիս 2013, 16:35
1621 |

Արծաթագործ կանայք

Կանանց լավագույն ընկերներն, ինչպես հայտնի է, ադամանդներն են, բայց այս ընկերական շրջապատում իր յուրահատուկ տեղն ունի նաև արծաթը: Kara silver խանութ-սրահն առաջարկում է ինքնատիպ և անսովոր զարդեր. հիմնական նյութը` արծաթ:

Ե՞րբ և ինչպե՞ս է ստեղծվել Kara ապրանքանիշը:
12 տարի է զբաղվում եմ արծաթագործությամբ: Սակայն միայնակ առաջ գնալը շատ բարդ է, գրեթե' անհնար: Ստեղծվեց Kara studia թիմը, և 5 տարի առաջ բացվեց Kara silver խանութ-սրահը: Ապրանքանիշը ներկայացված է նաև Հայաստանի սահմաններից դուրս'Ռուսաստանի մի շարք քաղաքներում'Եկատերինբուրգում, Ռոստովում, Կոստրոմայում:

Ձեր ստեղծագործությունների մեջ համատեղում եք անհամատեղելի թվացող նյութեր: Դա կարծրատիպեր կոտրելու ձգտու՞մ է, թե' ստեղծագործական պահանջ:
Մենք երբեք չենք առաջնորդվում շուկայի պահանջով: Փորձում ենք ստանդարտներից դուրս գալ' ստեղծելով այն, ինչ բխում է մեր սրտից: Ճիշտ է, սկզբում շուկան ընդհանրապես չէր ընկալում մեր ոճը, բայց հիմա մեզ անգամ փորձում են նմանակել:

Ովքե՞ր են Ձեր հաճախորդները:
Մեր հաճախորդն ինտելեկտուալ գնորդն է : Այսպիսի խանութ-սրահներն արևմուտքում և Ռուսաստանում կոչվում են ինտելեկտուալ նորաձևության խանութ-սրահներ: Մենք պահանջարկի զոհ չենք, ինքներս ենք պահանջարկը թելադրում, իսկ շուկան ուշ թե շուտ ընդունում է:

Հավաքածուում երաժշտական գործիքների մոտիվներով շատ զարդեր կան. ի՞նչ դեր ունի երաժշտությունը զարդերի ստեղծման գործում:
Մեր արվեստանոցն ինքն իրենով տրամադրում է անսովոր և ինքնատիպ զարդեր ստեղծելուն: Աշխատողները կարող են երաժշտության ներքո ժամերով աշխատել, չշփվել, յուրաքանչյուրը զբաղված է իր գործով, ամեն մեկն իր աշխարհում է:

Ովքե՞ր են ազդել Ձեր ճաշակի ձևավորման վրա:
Դիզայնի իմ ընկալման վրա մեծ ազդեցություն ունեն Դալին, Մագրիտը, Պիկասոն: Նրանք գաղափարապես մոտ են ինձ ու իմ գործին: Նրանց արվեստն ուսումնասիրելիս ինձ մոտ նոր աբստրակտ գաղափարներ հաճախ են ծնվում:

Այս թեմայով