24 Փետրվար 2017, 14:48
5262 |

Solar Charger Station – Լիցքավորվի՛ր, զգա երևանյան արևի ջերմությունը

Երևանը աշխարհի անենաարևային քաղաքներից մեկն է։ Դատեք ինքներդ` արևային օրերը 300-ից էլ ավել են, սակայն այս առավելությունը մինչև այժմ լիովին չի օգտագործվում...

Ճիշտ է, ներկա դրությամբ երկրում գործում է մի քանի կազմակերպություն, որոնք օգտագործում են արևային տեխնոլոգիաները, բայց դրանք ընդամենը մասնավոր սեգմենտներին ուղղված ճարտարագիտական նախագծեր են։
Իսկ ինչ վերաբերում է հասարակական վայրերին` դրանք դեռևս չեն ծառայել որպես հարթակ՝ արևային ինդուստրիայի զարգացման և արևային էներգիայի իմաստուն օգտագործման համար։
Այժմ հասունացել է անհրաժեշտութունը Երևանի բնակելի կետերում տեղադրել արևային էներգիայով աշխատող սմարթ-լիցքավորիչ և ազատ Wi-Fi հասանելիությամբ սարքեր։ Ժամանակն է Հայաստանի կլիման ի օգուտ մարդկանց օգտագործելու։


Տեխնոլոգիա
Տվյալ նախագծի նպատակն է ստեղծել նրբագեղ սարքեր, որոնք նվազեցնելու են շրջակա միջավայրի վրա վնասակար նյութերի ազդեցությունը։ Այս սարքերը ոչ միայն հարմարավետ են և դյուրին իրենց օգտագործման մեջ, այլ նաև առանձնանում են իրենց ոճային լուծումներով: Սա լուսավորման LED համակարգերի նորարարական դիզայն է. ներառում է ֆոտոէլեկտրական համակարգից արևային էներգիայի ներթափանցում և անվճար Wi-Fi հասանելիություն: Գաջեթները լիցքավորվում են նույն արագությամբ ինչպես և էլեկտրական վարդակներով:


Solar Tree

Ծառի տեսքով այս ճրագակալները արևային լիցքավորիչ սարքեր են: Դրանք օրվա ընթացքում էներգիա են կուտակում և տալիս են շարժական լիցքավորման հնարավորություն: Solar Tree-ի աշխատանքը կախված չէ եղանակային տատանումներից: Դրանց տեղադրումը պլանավորվում է Երևանի այգիներից մեկում:


ConnecTable


Այս արևային տաղավարները կայուն սմարթ-համակարգեր են, որոնք մատակարարվում են արևային էներգիայով: Օրվա ընթացքում այս լիցքավորիչ կայանները կարող են ապահովել 75-150 շարժական սարքերի լիցքավորում:


Solar Charger Station (big)


Զարգացող երկրներում շարժակակն համակարգերի լիցքավորման ծառայությունը նմանատիպ հնարավորություն կարող է տրամադրել ինչպես քաղաքների, այնպես էլ գյուղերի բնակիչներին: Այն առաջարկում է ազատ Wi-Fi հասանելիություն, շարժական լիցքավորում և մեկ մարդու համար նախատեսված տաղավար:

 

Solar Charger Station (small)


Տվյալ լիցքավորիչ կայանը նույնպես նախատեսված է Հայաստանի մեծ քաղաքների և գյուղերի բնակիչների համար: Այն տրամադրելու է ազատ հասանելիությամբ Wi-Fi և շարժական լիցքավորում:

Հատուկ առաջարկ ներդրողների համար
Լիզքավորիչ կայանը կարելի է օգտագործել որպես գովազդային հարթակ պարունակող սեղան:


Origami 2.0

Առաջին լիցքավորիչ “Origami 2.0” տաղավարը նախատեսվում է տեղադրել Երևանի այգիներից մեկում: Դիզայնի հեղինակներն են “SNKH” ճարտարապետական ստուդիայի մասնագետները: Այս “արևային” տաղավարը այնպես է նախագծված, որ ցանկության դեպքում այն հնարավոր է մասնատել և հավաքել: Այն իրենից ներկայացնում է պոլիկարբոնատից կիսաթափանցիկ ծածկույթով թեթև փայտե տաղավար, որը կհաղորդի տաղավարին եթերային տեսք: Սա ճարտարապետական փոքր օբյեկտ է, որտեղ կարելի է ոչ միայն արևային էներգիայից լիցքավորել գաջեթները, այլ նաև հաճելի ժամանակ անցկացնել հատկապես տաք եղանակին:

Այս թեմայով