Նոյեմբերի 8-ին քաղաք Վանաձորում Սայաթ-նովայի անվան այգում տեղի ունեցավ Street Workout մասնագիտացված մարզահրապարակի բացման արարողությունը: Մարզահրապարակը կառուցվել է բարերարներ Մարտիրոս Մինասյանի և Հմայակ Ղարագյոզյանի անձնական միջոցներով Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ: Նախագծման և կառուցման աշխատանքներն իրականացվել է Street Workout հայաստանյան ֆեդերացիայի կողմից:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և Ֆեդերացիայի նախագահ Ղազար Հակոբյանի շնորհակալական խոսքերից հետո քաղաքի բնակիչները վայելեցին ազգային պարերը և Street Workout-ի թիմի ցուցադրական ելույթը, որոնց միացել էին նաև ք. Չարենցավանից եկած բրեյքդանսի վարպետները:
Վանաձորի վորքաութի թիմի համար կազմակերպիչները նախապատրաստել էին հատուկ նվերներ:
Այդ օրը այգու այցելուները կարողացան ոչ միայն հանգստանալ և զբոսնել, այլ նաև բացահայտեցին իրենց համար այնպիսի սպորտային ուղվածություն ինչպիսին է Street Workout-ը:
Ներկաներից շատերը նշեցին, որ այս մարզահրապարակի գլխավոր առավելություն այն է , որ այն շատ մոտիկ է քաղաքի բնակիչներին, կան բազմատեսակ մարզասարքեր նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար, որոնք կարող են փոխարինել մարզադահլիճում անցկացվող մարզումներին:
Այսպիսի մարզահրապարակի կառուցումը շատ մեծ թափ է հաղորդում քաղաք Վանաձորում մասսայական սպորտի զարգացմանը:
Street Workout հայաստանյան ֆեդերացիայի հետագա պլաններում է՝ ամբողջ Հայաստանում Street Workout-ի գաղափարի զարգացումը, առողջ ապրելակերպ նախընտրող երիտասարդության ընդլայնումը և մասնագիտացված սպորտային մարզահրապարակների կառուցում բոլոր քաղաքներում: