Միհրան Լատիֆյանը համարվում է գլխավոր ճարտարապետներից մեկը և հեղինակը Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից տեսքի: Միհրան լատիֆյանը, ով առավել հայտնի է որպես Միհրան Լատիֆ, տեղափոխվել և բնակություն է հաստատել Բրազիլիայում 1878թ.-ին: Նա համարվում է Բրազիլիա ոտք դրած առաջին հայերից մեկը:
Լատիֆյանը ծնվել է 1856-ի մայիսի 20-ին Պոլսում, հայ ճարտարապետների ընտանիքում: Կրթությունը ստանում է Բելգիայի Կանտի համալսարանում, ապա տեղափոխվում Բրազիլիա:
1897-ի հոկտեմբերին Բրազիլիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ՝ լավագույն նախագիծը Ռիոն, որպես մի ամբողջական, անբաժան քաղաք, թեմայով: Լատիֆի նախագիծը հաղթեց, որի իրականացման աշխատանքները նա էր ղեկավարում:
Ըստ Լատիֆի ծրագրի ապագա Ռիոն իրենից ներկայացնում էր մի տարածք, որը շրջապատված էր օղակաձև ավտոճանապարհներով: Գտնվելով բլուրների վրա տարածքները միմյանց էին միանում կամուրջներով և բազմաստիճան անցումներով՝ միացված թունելներին և ստորգետնյա անցումներին:
Ընդամենը 1 տարում Լատիֆը ստեղծեց հանրահայտ Պեյր Մարրի պողոտան՝ 70 մետր լայնությամբ :
Միհրան Լատիֆը մահացել է 1929 թվականին՝ 73 տարեկան հասակում: