20 Սեպտեմբեր 2016, 10:42
1509 |

HIKEArmenia-ն այժմ հասանելի է iTunes App Store-ում և Google Play-ում

Անվճար արշավային հավելվածը, որը կօգնի գտնել նոր արշավային ուղիներ և ուսումնասիրել Հայաստանն իր ողջ հմայքով , այժմ հասանելի է թե՛ iOS, եւ թե՛ Android օգտատերերի համար:

2016թ սեպտեմբերի 19-ին ONEArmenia-ն թողարկել է HIKEArmenia հավելվածը, որը օգտատերերի համար հասանելի է դարձնում արշավային ուղիներ Հայաստանում, կապում է տեղացի արշավ-էքսկուրսավար մասնագետների հետ, եւ հնարավորություն տալիս պարզելու, թե տարածքում, որտեղ կարելի է գիշերել կամ կանգ առնել:

HIKEArmenia-ի հիմնական նպատակն է զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանի մարզերում, իսկ արշավային ուղիները մատչելի դարձնել բոլորին` անկախ նրանից արշավականը փորձառու է, թե սկսնակ, ապրում է Հայաստանում, թե պարզապես ճամփորդում է:

HIKEArmenia-ն հնարավոր եղավ իրականություն դարձնել ONEArmenia` շահույթ չհետապնդող կազմակերպության կողմից իրականացված քրաուդֆանդինգ-արշավի միջոցով` նախորդ տարվա նոյեմբերին: Ավելի քան 200 մարդ է ներգրավված եղել հավելվածը կյանքի կոչելու գործում, իսկ նպատակը մեկն է եղել` հասանելի դարձնել Հայաստանն իր հարստություններով և նպաստել երկրում զբոսաշրջության զարգացմանը:

Հավելվածն ինքնին բավականին պարզ է` գլխավոր էջը օգտատերին ներկայացնում է արշավային ուղիների ցուցակ` դասակարգված ըստ երկարության և բարդության: Յուրաքանչյուր արշավային ուղի ներկայացնող էջը ներառում է այդ արշավային ուղու նկարագրություն, արշավ-էքսկուրսավար մասնագետների կոնտակտային տվյալներ եւ մոտակայքում օթևանելու հնարավոր տարբերակներ: Ամենաուշագրավն այն է, որ հավելվածը հնարավորություն է տալիս ստանալ յուրաքանչյուր արշավային ուղու GPS տվյալները, թույլ տալով օգտատերին հեշտությամբ հետևել դրանց:

Առայժմ, հավելվածը ներառում է հինգ արշավային ուղի, որոնք նշագծվել են կամ ONEArmenia-յի, կամ իրենց գործընկեր ՀԿ-ների կողմից: Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, կնշագծվեն լրացուցիչ արշավային ուղիներ և իրենց տեղը կգտնեն HIKEArmenia հավելվածում: Հավելվածը կսկսի գործել անգլերեն, հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով, ինչպես նաև, հետագայում կթարգմանվի մի քանի այլ լեզուներով:

HIKEArmenia-ն այժմ հասանելի և անվճար է App Store-ում և Google Play-ում.

Այս թեմայով