Մարտի 23-25-ը միջազգային <<Սպորտ>> ցուցահանդեսի շրջանակներում ՌԴ սպորտի նախարարության, Մոսկվային ղեկավարության և սպորտի բաժնի աջակցությամբ կայացավ 4-րդ մոսկովյան միջազգային FitExpo ֆիթնես-փառատոնը:
Փառատոնին մասնակցում էին միջազգային կազմակերպություններ և տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ:
Street Workout Armenia կազմակերպությունը արդեն երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է FitExpo միջազգային սպորտային ֆիթնես-փառատոնին: Այս անգամ ցուցադրական ելույթին միացել են հայազգի ատլետներ Մոսկավայից և Էլեկտրոստալից, անկցավեցին ընկերական բաթլներ Ռուսաստանի և Հայաստանի ատլետների միջև:
Մարզահրապարակում տիրում էր ընկերական ջերմ միջավայր և բարձր տրամադրություն:
Միջոցառման բազմաթիվ մասնակիցներ և հյուրեր հնարավորություն ունեցան իրենց ուժերը փորձելու վորքաութի մեջ և ստանալու արժեքավոր խորհուրդներ անձնական մարզումները անցկացնելու վերաբերյալ:
Նոր ծանոթություններ, միջազգային ընկերություն, փորձի փոխանակում, ակտիվ ժամանց և առողջ ապրելակերպ, ահա այն կարևոր գործոնները, որոնք միավորել են երիտասարդությանը: