20 Մարտ 2016, 11:49
3799 |

Ինչպե՞ս է Amazon կայքը այցելուին կրկին հետ բերում

Եթե հետաքրքրվում եք օնլայն մարքետինգով, ապա անպայման օգտվեք Amazon կայքից: Այս կայքը հաճախորդին հետ բերելու աննկարագրելի տաղանդ ունի:

Ամազոնում մեծ ուշադրություն են դարձնում հաճախորդի վերադարձին, քանի որ նորին ներգրավելն ավելի ծախսատար ու դժվար է, քան մեկ անգամ այցելուին ետ բերելը: Դե բնական է, ինչքան քիչ գումար ծախսվի հաճախորդ ներգրավելու համար, այնքան օգուտ է բիզնեսին:

Ամեն անգամ, երբ գնորդն Amazon կայքից գնում է կատարում kindle-ով, ստանում է մոտավորապես այսպիսի բնույթով նամակ`

"Հարգելի Քրիս Հեքսթոն, 

Շնորհակալություն գնումներ կատարելու համար:

Այս ապրանքների մասով Ձեր  կարծիքը կօգնի մյուս հաճախորդներին գնումներ կատարել Amazon-ից"

Ու գրածից ներքև երևում է կարծիք գրելու կոճակը: Ինչու՞ են այսպես անում:

Նախ` առաջին հերթին, երբ գնում կատարած մարդը ետ է գնում կայք կարծիք գրելու, նրան կրկին իր հետաքրքրություննեին համապատասխան առաջարկներ են արվում՝ հաշվի առնելով իր նախորդ գնումները: 
Եվ երկրորդ`  ինչքան շատ մարդիկ գնահատեն գիրքն ու իրենց կարծիքը գրեն կոնկրետ ապրանքի մասին, այնքան նոր այցելուն հստակ պատկերացում կկազմի տվյալ ապրանքի որակի, առավելության մասին: Այնպես որ շատ հետաքրքիր սխեմա են մտածել ամերիկացիները:

 

 

Աղբյուրը՝ 100 բիզնես գաղտնիքներ , Վահան Դիբարյան

Այս թեմայով