Լրատվամիջոցները հաճախ են անդրադարձել Էնդի Սերքիսին, իսկ 2015-ին որոշները նաև գրեցին նրա հայկական ծագման մասին: Բազմաթիվ անվանակարգերում նոմինացված և մրցանակների արժանացած ամենահայտնի ֆիլմերից մեկում ՝ «Մատանիների տիրակալ»-ում , ինչպես նաև այլ՝ ավելի քան 50 ֆիլմերում նկարահանված Էնդի Սերկիսը հայկական արմատներ ունի: Հայրը ազգությամբ հայ է, իսկ մայրը բրիտանացի: Մայրը՝ Լիլին ուսուցչուհի է դասավանդել է հաշմանդամ երեխաներին, հայրը Քլեմենթ Սերքիսը բժիշկ է: Նրա տոհմի իսկական ազգանունը Սերքիսիան է (Serkissian): Էնդիի ընտանիքը հաճախ է շրջագայել աշխարհով մեկ և մշտապես ակտիվ կյանք է վարել:
Դերասան, ռեժիսոր, գրող Էնդի Սերքիսը Էնդի Սերքիսը (ամբողջական անունը՝ Էնդրյու Քլեմենթ Սերքիս) ծնվել է 1964-ի ապրիլի 20-ին Լոնդոնում: Դերասանական ուղին սկել է թատրոնից: 90-ականներին սկսել է ակտիվորեն նկարահանվել ֆիլմերում, ինչպիսիք են հայտնի «Գրուշկո» «Կարիերիստը», «Դժոխային խառնաշփոթ», «Բիլլի Ֆինգալ», «Վրիժառու» և այլ ֆիլմերը: «Մատանիների տիրակալ»-ում մարմնավորած Գոլլումի դերի համար հաղթող է ճանաչվել «Լավագույն բրիատանացի դերասան», MTV մրցանակաբաշխության «Լավագույն վիրտուալ կերպար» և այլ անվանակարգերում: 2006-ին նկարահանվել է «Լոնգֆորդ» ֆիլմում, որտեղ մարմնավորում է սիրիական մարդասպան Յան Բրեդիին , այս դերի համար ճանաչվել է տարվա լավագույն դերասան, արժանանալով «Ոսկե գլոբուս>> մրցանակի: Հետագայում նկարահանվել է «Մայբրիջ» «Գնդաձև կայծակ» «Հեղինակություն» և այլ մի շարք ֆիլմերում: 2015-ին նկարահանվեց «Աստղային պատերազմներ.էպիզոդ 7»- ում: Դերասանն առաջիկայում ծրագրում է նկարահանվել «Ջունգլիների գիրքը.սկիզբ» ֆիլմում:
«Ծնողներս ցնցվեցին, երբ ասացի, որ ուզում եմ դերասան դառնալ, նրանք ցանկանում էին, որ լինեմ ծանրակշիռ ու պրոֆեսիոնալ ինչպիսին իրավաբանն է, սակայն ճանապարհորդություններով ու փորձառություններով լի կյանքը ինձ ի վերջո տարավ դեպի դերասանական արվեստը»,- պատմել է Սերքիսը Theguardian-ի «Իմ ընտանեկան արժեքներ» բաժնում տված հարցազրույցի ժամանակ-« Իսկապես չգիտես, թե ինչու ես դերասան դառնում. այն խորքից եկած, էմոցիոնալ բան է: Կարծես ինքդ քեզ տեղափոխում ես ուրիշ ժամանակ և վայր: Դա ազատություն է տարբեր վայրեր գնալու, ինքդ քեզ համար ճանապարհ բացելու, հստակ չիմանալով թե որտեղ ես ավարտելու: Դա այն ամենինչի հիմքն է ինչ արել եմ իմ կյանքում: Եվ ծնողներս փոխեցին իրենց կարծիքը՝ նրանք այժմ շատ աջակցող են և սիրում են դիտել իմ խաղը»:
Շեքսպիրյան դերերը կարևոր և խոստումնալից սկիզբ էին Էնդիի կարիերայի համար: Խաղացել է «Մակբեթ», «Լիր արքա» , «Օթելլո», «Միջամառային գիշերվա երազը» ներկայացումներում: Իսկ 1987-ին առաջին անգամ հայտնվել է եթերում, հանդես գալով բրիտանական հեռուստասերիալներից մեկում: Իսկ հետո ակտիվորեն նկարահանվել է տարբեր ֆիլմերում ու հաջողությունները սկսել են հաջորդել մեկը մյուսին:
Դերասանին ամենամեծ հաջողությունը բերեց Փիթեր Ջեքսոնի հայտնի «Մատանիների տիրակալը» ֆանտաստիկ դրաման: Եռաֆիլմը բաղկացած է ՝«Մատանու եղբայրությունը» (2001թ.), «Երկու ամրոց» (2002 թ.) և «Արքայի վերադարձը» (2003 թ.)մասերից : Այս ֆիլմիից հետո ավելի հաճախ նա սկսեց ֆանտաստիկ ժանրի ֆիլմերում նկարահանվել: 11 օսկարի արժանացած «Մատանիների տիրակալը» ֆիլմում նա մարմնավորել է Գոլլումին, որը յուրահատուկ ու ֆանտաստիկ կերպար է: Գոլլումի դերի համար Էնդին հագել է հատուկ կիպ հագուստ , գլուխն ու ականջները փակ, իսկ կերպարի ստեղծումը իրենից համակարգչային երկարատև ու բարդ աշխատանք է ներկայացնում: Գոլլումը 600 տարեկան է, ով ապրում է մառախլապատ լեռներում ( 11 տարի անց նկարահանված «Հոբբիթ: անսպասելի ճամփորդությունում» -ում նա 540 տարեկան է, և այնտեղ համեմատաբար ավելի երիտասարդ տեսք ունի): Համացանցում կան «Մատանիների տիրակալը» ֆիլմից տարբեր հատվածներ, որոնցում ցուցադրվում է ֆիլմը՝ մինչև ձևավորումը և միաժամանակ վերջնական մշակված տարբերակը և կարող ենք համեմատել «իրական» Էնդիին կերպարանափոխված Էնդիի հետ: Այս դերը ոչ միայն պահանջում է հատուկ շարժումեր ու միմիկաներ այլ նաև ձայնի տարօրինակ, տգեղ հչերանգ ու դերասանը ստիպված էր փոքր ինչ վնասել ձայնալարերը: Ձայնի համար դերասանը ընդունել է հատուկ հեղուկ, որն իրենից ներկայացրել է կիտրոնի հյութի, մեղրի և իմբիրի խառնուրդ, և դրա արդյունքում, Էնդին «խզված ձայն» է ձեռք բերել, որն էլ բնորոշ էր իր հերոսին: Ահա թե ինչերի են պատրաստ գնալ կինոաշխարհի ներկայացուցիչները կատարյալ կերպարներ ստեղծելու համար: Էնդին խոստովանում է, որ Գոլլումի դերը շատ հեգեհարազատ է դարձել իր համար: Այն ժամանակ նա կարծում էր, որ այդ դերից հետո էլ որևէ ֆանտաստիկ ժանրում չի հանդես գա: Սակայն այս մտորումները երկար չտևեցին. 2005-ին Փիթեր Ջեքսոնը նրան առաջարկեց նկարահանվել իր՝ մեկ այլ ֆանտաստիկ ֆիլմում՝«Քինգ Քոնգում»: Էնդին ընդունեց նրա առաջարկը և այս անգամ էլ կերպարանափոխվեց գորիլայի: Այս կերպարը նայնպես ստացել են նույն համակարգչային ձևավորմամբ, ինչպես Գոլլումի ժամանակ: 2011-ին «Կապիկների մոլորակի ապստամբությունը» ֆիլմում Էնդին հանդես է եկել որպես Կեսար՝ կապիկների գլխավոր: Այս ֆիլմի համար Սանտա Բարբարա համշխարային կինոփառատոնին արժանացել է է «Լավագույն վիրտուալ կերպար» մրցանակի: 2014-ին խաղացել է «Կապիկների մոլորակը.հեղաշրջում»-ում: Էնդիի կինը դերասանուհի և երգչուհի Լորեյն Աշբորնն է, զույգն ամուսնացել է 2002-ին: Ունեն դուստր և երկու որդի: